Մարդու բնավորությունն ու էությունն՝ ըստ կենդանակերպի նշանի

Մարդու բնավորությունն ու էությունն՝ ըստ կենդանակերպի նշանի

06.04.2019 в 15:00 | Աստղակերպ

Յուրաքանչյուրս մեր առանձնահատկություններն ունենք: Բայց քչերը գիտեն, որ մեր բնավորության գծերը կամ հատկանիշները պայմանավորված են նաև մեր կենդանակերպի նշանով: Մասնագետները պնդում են, որ կենդանակերպի նշանով որոշակիորեն կարելի է բնորոշել մարդուն:

Խոյերն ամենակրքոտն են

Խոյերի էներգետիկ դաշտը բավական ուժեղ է: Նրանք հեշտությամբ կարողանում են այնպես անել, որ իրենց սիրեն ու գնահատեն: Նրանք լավ սիրեկան կամ սիրուհի են լինում:

Ցուլերն ամենահավակնոտներն են

Ցուլերը սովոր են ուտել տորթի ամենահամեղ հատվածները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են ստանալ այն, ինչ իրենց հարկավոր է: Ցուլերը կարողանում են իրենց դրսևորել խոհանոցում, տնային գործերում, ինչպես նաև սիրային հարցերում: Նրանք աշխարհին այլ աչքերով են նայում:

Երկվորյակներն ամենաինտելեկտուալներն են

Կան մարդիկ, ովքեր գիտելիքների մեծ պաշար ունեն, բայց հարկ եղած դեպքում չեն կարողանում դա կիրառել: Երկվորյակներն այս հարցում անթերի են: Նրանք կարողանում են գործնականում օգտագործել իրենց գիտելիքները: Նրանք միշտ տեղեկացված են ու միջավայրում զգում են իրենց այնպես, ինչպես ձուկը ջրում:



Խեցգետիններն ամենազգայունն են

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգայուն են, բայց, միաժամանակ, կարողանում են իրենց էմոցիաներն իրենց մեջ պահել: Նրանք կարողանում են իրենց ներսում ընդհանուր հայտարարի գալ: Բայց պետք է ասել, որ վերջիններս նուրբ են, զգայուն ու փխրուն:

Առյուծներն ինքնասիրահարված են

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ինքնասիրահարված  են: Բայց ասվածը պետք է ընկալել դրական իմաստով, չէ՞ որ նա, ով ինքն իրեն չի սիրում, ուրիշին էլ սիրել չի կարող: Առյուծներն անկեղծ են. եթե նրանց հետ շփվելիս զգում եք, որ նրանք համակրում են ձեզ, ապա իմացեք, որ հենց այդպես էլ կա:

Կույսերն ամենահավատարիմն են

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են մեկ անգամ: Նրանք միայն մեկ անգամ են կյանքի երկրոդ կես ընտրում: Կույսերը երկար ժամանակ են ծախսում իրենց սիրելիին գտնելու համար ու հավերժ հավատարիմ են լինում նրանց:



Կշեռքներն ամենաանմիջականն են

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ անմիջական են ու շփվող: Նրանք տանել չեն կարողանում միայնությունը: Կշեռքները սիրում են լավ ժամանակ անցկացնել, շփվել հետաքրքիր մարդկանց հետ:

Կարիճներն ամենախորամանկն են

Մի ասույթ կա` երբեք չնեղացնեք Կարիճներին: Եթե Կարիճը ոխով լցվի, ապա նրան ոչ ոք կանգնեցնել չի կարողանա: Այնպես որ` չհրահրեք նրանց:

Աղեղնավորներն ամենագեղեցիկն են

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գեղեցիկ արտաքին ունեն: Նրանք ուշադիր են իրենց նկատմամբ և ջանում են միշտ խնամված լինել:



Այծեղջյուրներն ամենանպատակասլացն են

Այծեղջյուրներն ինքնավստահ են: Ի տարբերություն ուրիշների` նրանք իրենց նպատակին հասնելու համար գործի են դնում իրենց խելքն ու պլանները: Բոլոր ժամանակներում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները եղել են տաղանդավոր առաջնորդներ ու զորավարներ:

Ջրհոսները գյուտարարներ են

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար է ասված այս խոսքը` ծուլությունը կստիպի գյուտեր անել: Ջրհոսներն իրենց շրջակայքում կարողանում են ամեն ինչ հարմարեցնել, կառուցել այնպես, ինչպես իրենց հարմար է: Նրանք գյուտեր անելու հակումներ ունեն, տաղանդավոր են ու խելացի, ուստի կարող են լավ ապագա ունենալ:

Ձկներն ամենաուժեղն են

Ձկները սենտիմենտալ են, բայց, միաժամանակ, ուժեղ: Նրանք կարողանում են իրենց աշխատանքով լավ արդյունքի հասնել: Նրանք նման են ուռենու: Քամիներից օրորվում են, բայց երբեք չեն կոտրվում:


Moder-003 1095 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով