Կարմա և հորոսկոպ. Շուն
Կարմա և հորոսկոպ. Շուն

Կարմա և հորոսկոպ. Շուն

05.05.2019 в 12:00 | Արևելյան

Շուն-Խոյ

Իսկական շան նման հավատարիմ եք: Բարդ իրավիճակում ձեզ վրա կարելի է հույս դնել: Օգնության կհասնեք՝ լինի ցերեկ, թե գիշեր: Դուք ամենավստահելի ընկերն եք:

Կարմայով ձեզ զինվորական ծառայություն է կանխորոշված: Եթե հետևեք ձեր կոչմանը ու զինվորական դառնաք, այդ գործում մեծ բարձունքների կհասնեք: Վատ արդյունքների չեք հասնի նաև պետական ծառայության մեջ: 

Շուն-Ցուլ

Դուք հանգիստ ու անկախ եք: Հնարավոր է՝ ամեն անգամ խելամիտ չեք վարվում, սակայն դրանով ոչ մեկին վնաս չեք տալիս: Ձեր ընկերները գնահատում են ձեր ինտելեկտուալ կարողություններն ու հաճախ են ձեզ դիմում խորհրդի խնդրանքով: Դուք հավատարիմ ընկեր ու հուսալի գործընկեր եք: 

Ձեր կյանքի գծի վրա կարմայի պարտքեր կան, որոնք հաջողությամբ մարում եք այս կյանքում: Ձեր մտքերը մաքուր են, այնպես որ թող ձեր արարքներն էլ այդպիսին լինեն:

Շուն-Երկվորյակ

Ձեզ ինտելեկտուալ չես անվանի, սակայն բարի սիրտ ունեք, իսկ այդ արժանիքը ծածկում է ձեր թերությունները: Կարողանում եք ապրումակցել ու խղճալ, այդ իսկ պատճառով ընկերները հաճախ են գալիս ձեզ մոտ դժբախտությունները պատմելու ու լաց լինելու: Փոխարենը դուք ինքներդ հոգեբանորեն ուժեղ անձնավորություն եք ու խղճահարության կարիք չունեք:

Կյանքի լուսավոր գիծ ունեք: Համարյա պարտքեր էլ չունեք: Սակայն վատն այն է, որ դեռ մի քանի անգամ էլ պետք է վերամարմնավորվեք հոգեկան զարգացման բարձր մակարդակի հասնելու համար: Փորձեք արագացնել այդ գործընթացը: Փիլիսոփայությանն ու կրոնին վերաբերող ավելի շատ գրքեր կարդացեք: Եթե հասկանաք, որ դրանք դեռ շատ բարդ են ձեզ համար, մի տանջեք ձեզ: Կարդալը հետաձգեք ավելի լավ ժամանակների համար:

Շուն-Խեցգետին

Խելացի մարդ լինելու համար դուք չափազանց կասկածամիտ եք: Չնայած խելացի լինելու նախադրյալներ ունեք: Զարգացրեք դրանք և ձեր շատ կոմպլեքսներ կանհետանան: Պետք չէ նպատակաուղված պայքարել դրանց դեմ: Այս դեպքում բուժել պետք է ոչ թե պատճառը, հետևանքները:

Կարմայի ձեր ճամփան ապրումակցող մարդու ուղին է: Սակայն դուք հակված եք ապրումակցել միայն մի դեպքում, եթե ձեր կյանքում ամեն ինչ քիչ թե շատ նորմալ է: Դուք ինչ-որ չափով եսասեր եք: Սակայն բնույթով բարի մարդ եք:

Շուն-Առյուծ

Դուք նման եք շանը, որն իր դատարկ հաչոցով փորձում է վախեցնել մրցակցին: Սակայն ձեզ ոչ ոք լուրջ չի ընդունում, իսկ թշնամիների դեմքին էլ միայն ժպիտ եք առաջացնում: Դուք չար ու ագրեսիվ մարդ չեք: Պարզապես սիրում եք ձեր շուրջն աղմուկ բարձրացնել, որպեսզի ձեզ նկատեն:

Կարմայով ձեզ համար բժշկությունն է կանխորոշված: Դուք խելացի եք, պետք է վերանայեք կյանքի հանդեպ վերաբերմունքը: Կարմայի սխալներ մի արեք, աշխատեք ձեր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը՝ գիտության ինչ-որ ճյուղում հաջողության հասնելով: Դա ձեր ուժերի սահմաններում է:

Շուն-Կույս

Դուք ամեն ինչում կարգապահություն եք սիրում: Ձեր տանն անհնար է ինչ-որ առարկա իր տեղում չգտնել: Նման իդեալական կարգապահություն է նաև ձեր գլխում: Հիանալի հիշողություն ունեք, և եթե դա մինչև այժմ ոչ մի կերպ չի դրսևորվել, պետք է անպայման վարժեցնեք հիշողությունը:

Կարմայով ձեր ճամփան այնքան էլ վաղուց չի սկսվել, բայց դուք արդեն հասցրել եք գիտակցության որոշակի բարձունքների հասնել: Շարունակեք նույն ոգով և կտեսնեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը: Պետք է ինքներդ ձգտեք զարգանալ ու հոսանքով չլողալ:



Շուն-Կշեռք

Դուք մեղմ ու զիջող բնավորություն ունեք: Ձեր ընկերներն օգտվում են դրանից ու հաճախ ձեզ վատ վիճակի մեջ են գցում իրենց խնդրանքներով՝ հասկանալով, որ դուք չեք կարողանալու մերժել: 

Դուք բարդացնում եք ձեր կարման նրանով, որ չեք կարողանում մերժել նույնիսկ վատ խնդրանքը: Պետք է սովորեք մերժել: Ձեր դիվանագիտական հատկանիշների շնորհիվ ոչ ոքի ձեզանից չի նեղանա:

Շուն-Կարիճ

Դուք վտանգավոր անձնավորություն եք: Ձեզ հեշտությամբ կարելի է հունից հանել լրիվ աննշան մանրուքով: Ձեզ հետ զգույշ է պետք լինել, հեշտությամբ կարող եք վիրավորել մարդուն: Արագ հասկանալով, որ վիրավորել եք մարդուն՝ լավ կլիներ ներողություն խնդրեիք, սակայն ձեր լեզուն պարզապես չի պտտվում զղջման խոսքեր ասելու համար: Արագ բարկանում եք, սակայն նույնքան արագ էլ՝ հանգստանում:

Ձեր կարման երկատված է: Պարտքեր ունեք, որոնք մարելը ձեր ուժերի սահմաններում է: Եթե կարողանաք ղեկավարել ձեզ բարկության պահին ու ներողություն խնդրել, կբարելավեք կարման:

Շուն-Աղեղնավոր

Դուք ակտիվ եք ու կարողանում եք հասնել ձեր ուզածին: Բայց դա մեղմորեն եք անում, չեք սիրում մարդկանց անհանգստացնել: Չեք սիրում նաև, երբ ձեզ են անհանգստացնում, հատկապես՝ դատարկ բաների պատճառով: Դրանից կարող եք բարկության նոպա ունենալ: Սակայն նման վիճակի մեջ հազվադեպ եք հայտնվում:

Ձեր կարման որոշ ցավոտ տեղեր ունի: Սակայն դուք շատ զբաղված եք ձեր նպատակներին հասնելու հարցով, որպեսզի ուշադրություն դարձնեք նման մանրուքներին: Սակայն ոչ ոք բացի ձեզանից ունակ չէ ազատել ձեզ այդ խնդիրներից: Եթե մտածեք ձեր կարմայի մասին, փորձ անեք փոխել ու թեթևացնել այն, շուտով ինքներդ կնկատեք, թե ինչ լավ են ընթանում ձեր գործերը:

Շուն-Այծեղջյուր

Դուք զգույշ եք, սակայն երբեմն անհանգստանում եք դատարկ բաների պատճառով: Շատ կասկածամիտ եք: Դրանից կարող է նույնիսկ վատ քուն ունենաք: Աշխատեք թուլանալ, և ձեր կասկածամտությունը շուտով կանցնի: 

Վամպիրիզմի եք հակված: Իսկ դա նշանակում է, որ կարմայի ձեր ուղու վրա շատ հանգույցներ կան: Կարող եք ազատվել դրանցից, եթե մի կողմ թողնեք կասկածամտությունն ու նյարդայնությունը: Միայն այդ դեպքում կարող եք իմաստավորել կարմայի ձեր խնդիրները:

Շուն-Ջրհոս

Ձեր շրջապատում ինտելեկտուալի համբավ ունեք: Ընկերներն ու գործընկերները հարգում են ձեզ դրա համար: Ձեր հանդեպ բարյացակամ է նաև ղեկավարությունը: Սակայն հազիվ թե բարձր դիրքի հասնեք: 

Դուք վերջացնում եք կարմայի ձեր ճամփան: Հնարավոր է՝ ևս մեկ մարմնավորում ու դուք հասնեք ամենաբարձր կետին, որին ձգտում են լուսավորիչները:

Շուն-Ձկներ

Դուք բնատուր մարզիկ եք: Ձեր տարերքը ջուրն է: Շատ լավ լողում եք: Կյանքի դժվար իրավիճակներում, երբ ուրիշները խառնվում են իրար, դուք հավաքված եք և հստակ եք մտածում: Ունակ եք որոշումներ ընդունել, որոնցից շատ մարդիկ են կախված, չեք վախենում պատասխանատվություն վերցնել ձեզ վրա: Ձեզանից լավ ղեկավար դուրս կգար: 

Դուք գիտակցության բարձր մակարդակի եք հասել: Սակայն պետք է դեռ մի քանի անգամ էլ մարմնավորվեք ևս մեկ բարձր ճշմարտություն հասկանալու համար:


Moder-003 214 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 17
Հյուրեր/Гостей: 17
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով