ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կարմա և հորոսկոպ. Կատու կամ Ճագար
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4227 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Կատու-Խոյ

Դուք կատվազգիների տիպիկ ներկայացուցիչ եք: Անկախ եք ու վայրի: Տանել չեք կարողանում նստակյաց կյանքը, ճանապարհն անընդհատ կանչում է ձեզ: Սակայն ժամանակ առ ժամանակ, երբ պետք է, կարող եք նուրբ, քնքուշ ու հոգատար լինել: 

Ձեր նախկին կյանքում ստրուկ կամ ծառա եք եղել: Հնարավոր է ամուսնու կամ կնոջ կրկնկի տակ եք եղել: Այս կախյալ վիճակը հանդուրժելուց հետո հիմա կատաղության մեջ եք ընկնում, երբ ինչ-որ մեկը փորձում է սահմանափակել ձեր ազատությունը: Ամուսնությունը դիտարկում եք որպես գրոհ ձեր անձնական ազատության դեմ, սակայն եթե ինչ-որ մեկին հաջողվի ձեզ իրենով անել, երբեք չի զղջա դրա համար:

Կատու-Ցուլ

Դուք Կատու-Խոյի լրիվ հակապատկերն եք: Լի եք նրբությամբ ու քնքշությամբ: Երբեք ագրեսիա չեք ցուցաբերի: Դուք բարեհամբույր բնավորություն ունեք, սակայն հաճախ ձեր բարության պատճառով կապեր հաստատելիս սխալներ եք թույլ տալիս: 

Ուշադիր եղեք մարդկանց, որոնք շրջապատում են ձեզ: Ձեր նախորդ մարմնավորումների ժամանակ այդ մարդիկ կամ ձեր ընկերներն են եղել, կամ թշնամիները: Չեզոք մարդիկ նրանց մեջ չկան: Այնպես որ զգույշ եղեք ընկերներ ընտրելիս: Նրանք, ովքեր ամեն գնով փորձում են ձեր վստահությունը ու համակրանքը շահել, հետո կարող են վատ վարվել ձեզ հետ:

Կատու-Երկվորյակ

Դուք տնական կատու եք: Ձգտում եք վաղ կառուցել ձեր ընտանեկան օջախը ու ձեզ մոտ հաջողությամբ է դա ստացվում: Դուք համառ եք ու աշխատասեր:

Սակայն ձեր երազանքների մեջ ձգտում եք դեպի ձեր նախնիները՝ վայրի ու ազատ կատուները: Միայն թե դուք այնքան էլ վճռական չեք արկածներ փնտրելու համար: Ճակատագրականորեն դուք շատ եք կապված ձեր ամուսնուն, և այս կապը գալիս է ձեր նախկին մարմնավորումներից, որտեղ նրա հետ ինչ-որ միության մեջ եք եղել: Պետք չէ փչացնել զուգընկերոջ հետ հարաբերությունները, քանի որ դուք մի կյանք չէ, որ միասին եք: Հնարավոր է,  նախորդ կյանքում ամուսիններ չեք եղել, բայց ընկերական հարաբերությունների մեջ եք եղել:

Կատու-Խեցգետին

Դուք փափկակյաց, կախյալ անձնավորություն եք, սակայն դա ձեզ չի անհանգստացնում: Նախընտրում եք կատարող լինել, չեք սիրում որոշումներ ընդունել ու ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Ձեզ համար լավ է, որ դա ուրիշներն անեն և դուք կվարվեք այնպես, ինչպես նրանք կորոշեն: 

Կարմայով ձեզ կանխորոշված է ինքնուրույնություն ու աշխատունակություն ցուցաբերել: Եթե այդպես չանեք, ապա ձեր մյուս մարմնավորումների ժամանակ ագրեսոր կամ բռնակալ կլինեք, որով և կծանրացնեք ձեր կարման: Որպեսզի դա տեղի չունենա, աշխատեք գոնե երբեմն նախաձեռնող լինել ու ձեզ անպայման կգնահատեն: Հենց դա էլ դուք սպասում եք շրջապատից:

Կատու-Առյուծ

Դուք միշտ զգաստ եք: Ձեզ այնքան էլ հեշտ չէ հանկարծակիի բերել: Դա, իհարկե, վատ չէ, բայց խանգարում է ըստ արժանվույն գնահատել ձեր ընկերների հավատարմությունն ու նվիրվածությունը: Եթե ուշադիր չլինեք ընկերներին, ապա վտանգի եք ենթարկում կորցնել նրանց: Իսկ իսկական ընկերներ դուք այնքան էլ շատ չունեք:

Ձեր կարման այնքան էլ մաքուր ու լուսավոր չէ: Աշխատեք չծանրացնել այն, քանի որ ձեր հաջորդ մարմնավորումներն ամենալավ ձևով չեն անցնի:

Կատու-Կույս

Ճակատագիրը ձեզ իմաստնությամբ է օժտել: Դա անգին շնորհ է, սակայն դուք չեք կարողանում օգտագործել այն: Անդադար ձգտում եք հերոսությունների, ուզում եք ինչ-որ հիշարժան գործ անել: Ձեզ համար միևնույն է, թող դա անօգուտ լինի, կարևորը ռիսկի հետ կապված լինի: 

Եթե դուք մի կողմ թողնեք ուշադրությունը սեփական անձին հրավիրելու ձեր անօգուտ փորձերն ու մտածեք կյանքի իմաստի մասին, կսկսեք առաջ շարժվել հոգեկան զարգացման աստիճանով: Դուք ի բնե իմաստուն եք, պետք է միայն  ջանքեր գործադրեք բարձր ճշմարտությանը հասնելու համար:

Կատու-Կշեռք

Եթե դուք կին եք, ապա տղամարդկանց լավ է ձեզանից հեռու մնալ: Դուք ճակատագրական կին եք: Հեշտությամբ եք հակառակ սեռին ձեր թակարդը գցում ու սրտեր եք կոտրում, չնայած ինքներդ էլ հաճախ տառապում եք հարաբերությունների ավարտից: Եթե տղամարդ եք, համարձակ կարող եք գրավել ցանկացած կնոջ սիրտ: Ձեզ ոչ մի կին չի կարող մերժել: Նրանք պարզապես կորցնում են գլուխը ձեզ տեսնելիս:

Ձեր կարման մաքուր է: Պետք չէ այն ծանրացնել անօգուտ կապերով: Պետք չէ սրտեր կոտրել: Ամեն կոտրած սիրտ կավելացնի մյուս մարմնավորումների ժամանակ ձեր սրտի ցավը:

Կատու-Կարիճ

Դուք կարող եք աչքով տալ մարդկանց, նույնիսկ եթե ինքներդ դա չեք ուզում ու չգիտեք ձեր այդ հատկության մասին: Կատու-Կարիճների մեջ շատ են կախարդները: 

Դուք պոտենցիալ էներգետիկ վամպիր եք: Աշխատեք չվիճել մարդկանց հետ ու դրանով չծանրացնել ձեր կարման:

Կատու-Աղեղնավոր

Դուք հանգիստ ու հավասարակշռված եք: Ձեզ դժվար է հունից հանել: Շատ ընկերներ ունեք, շփվող եք ու զրուցասեր: Հեշտությամբ եք ընկերներ ու համախոհներ ձեռք բերում, երկար ժամանակ լավ հարաբերություններ եք պահպանում նրանց հետ:

Ձեր կարմային նախանձել կարելի է: Նախկին մարմնավորումների ժամանակ պարտքեր չեք կուտակել: Պետք չէ դա անել այս մարմնավորման ժամանակ: Չնայած՝ նույնիսկ եթե պարտքեր առաջ գան, ձեզ համար դժվար չի լինի մարել դրանք, արժե միայն ցանկանալ ու ջանքեր գործադրել:

Կատու-Այծեղջյուր

Դուք չշփվող անձնավորություն եք: Մարդկանց համար դժվար է ձեզ մոտեցում ցուցաբերելը: Նույնիսկ շատ մտերիմների առջև մինչև վերջ չեք բացվում: Ձեր այդ ինքնամփոփությունը ստիպում է մարդկանց հետաքրքրություն ցուցաբերել, և դա ձեզ նյարդայնացնում է, քանի որ չեք ուզում բացել ձեր գաղտնիքները: 

Ավելի շատ վստահեք մարդկանց: Եթե չեք ուզում ձեր մյուս մարմնավորումների ժամանակ միայնության մեջ մնալ, աշխատեք ավելի շատ շփվել ընկերների հետ: Չէ՞ որ ձեր շրջապատը դուք պայմանավորում եք հենց հիմա: Պայքարեք ձեր ծածկամիտ լինելու դեմ ու բացվեք ինչ-որ մեկի առջև: Կտեսնեք, որ ընկերները կարող են ճիշտ մոտենալ ձեր խնդիրներին:

Կատու-Ջրհոս

Դուք բարձր ինտելեկտուալ անձնավորություն եք, սակայն երազկոտ եք ու հակված եք ինքնահայեցման: Պետք է ձեզ ակտիվ գործողությունների սովորեցնեք: Գիտելիքներ ու կարողություններ ստանալիս թուլակամ մի եղեք: Ավելի հաստատակամ ու նպատակասլաց եղեք, մի ծանրացրեք ձեր կարման ծուլությամբ, ոչ ոք ձեր փոխարեն ձեր խնդիրները չի լուծի: 

Ներկան կոնկրետ գործողություններ, արդյունավետություն, գիտակցվածություն, ինչպես նաև մաքուր մտադրություններ, անաչառություն է պահանջում: Հաստատակամ եղեք նպատակներին հասնելու ճանապարհին, և հաջողությունը ձեր կողմից կլինի:

Կատու-Ձկներ

Դուք բոլոր կողմերով հաճելի անձնավորություն եք: Ձեզ հետ հաճելի է ժամանակ անցկացնել, երբեք ընկերների պակաս չեք զգում: Դուր եք գալիս բոլորին, նույնիսկ՝ թշնամիներին: Դուք համարյա թերություն չունեք, կարելի է ասել՝ միայն առավելություններից եք կառուցված: 

Ձեր կարման լավն է, պարտքեր չունեք: Դուք քաղում եք ձեր նախկին մարմնավորումների պտուղները, որոնցում լավ մարդ եք եղել: Բավականին բարձր հոգեկան զարգացման վրա եք գտնվում: Ավելի շատ կարդացեք, հատկապես՝ փիլիսոփայություն ու կրոնական գրքեր: Դա կօգնի ավելի կատարելագործվել ինտելեկտուալ ու հոգեկան զարգացման մեջ:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4227 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: արևելյան հորոսկոպ, կարմա | Վարկանիշ: 5.0/8