Կարմա և հորոսկոպ. Կապիկ
Կարմա և հորոսկոպ. Կապիկ

Կարմա և հորոսկոպ. Կապիկ

03.05.2019 в 12:00 | Արևելյան

Կապիկ-Խոյ

Շատ ծանր բնավորություն ունեք: Ձեր հարազատներին մեդալ է պետք տալ ձեզ հանդուրժելու համար, քանի որ երբեմն ուղղակի անտանելի եք դառնում: Կոպիտ եք, կտրուկ, երբեմն կարող եք նույնիսկ ֆիզիկական բռնություն գործադրել:

Ծանր կարմա ունեք, որն ուղղել է պետք: Դա անելու համար պետք է նվիրեք ձեզ հասարակությանը: Պետք է մեծ ջանքեր գործադրեք, և ցանկության դեպքում դա ձեր ուժերի սահմաններում կլինի: Բուսակեր դարձեք, բարեգործությամբ զբաղվեք. դրանք գոնե մի քիչ կթեթևացնեն ձեր մարման: Դուք էներգետիկ վամպիր եք: Ձեր մեջ հանցագործի ու դաժան մանյակի պոտենցիալ կա: Զգույշ եղեք, մի արթնացրեք ձեր ներսի գազանին, ավելի շատ Աստծո տաճար գնացեք:

Կապիկ-Ցուլ

Դուք լրիվ անվնաս ու անօգնական էակ եք: Շրջապատի մոտ ձեզ պաշտպանելու, ձեր մասին հոգ տանելու ցանկություն եք առաջացնում: Ձեզ համար ուժեղ, բայց քնքուշ, խորաթափանց խելքով զուգընկեր ընտրեք, որն ինքնուրույն ու իմաստուն կլինի:

Ձեր կարման լուսավոր ու մաքուր է: Նախկին կյանքում ոչ միայն պարտքեր չեք կուտակել, այլև ուրիշներին էլ օգնել եք ճիշտ կենսակերպ վարել, շատերին ճշմարիտ ուղու վրա եք դրել: Եվ որպես պարգև՝ հիմա բարի ու մեղմ անձնավորություն եք ծնվել: Այս կյանքում ձեզ շրջապատում են այն մարդիկ, որոնց օգնել եք նախկին մարմնավորումների ժամանակ: Այդ մարդիկ ձեր հանդեպ անկեղծ երախտագիտության զգացում են տածում, այնպես որ մի վախեցեք, որ նրանք կարող են նեղացնել կամ վնաս տալ ձեզ:

Կապիկ-Երկվորյակ

Դուք բռնկուն խառնվածք ունեք, սիրում եք վիճել, նույնիսկ եթե դրա համար պատճառ չկա: Չար մարդ չեք, ձեզ հետ հեշտ է ընկերանալը: Սակայն անընդհատ վիճելու ձեր ցանկությունը շատերին է հունից հանում: Աշխատեք զսպել ձեզ, երբ շփվում եք քիչ ծանոթ մարդկանց հետ: Ձեր իմպուլսիվությունը վանում է նոր ծանոթներին:

Ձեր կարման մաքուր է: Պետք չէ այն ծանրացնել նոր մեղքերով ու պարտքերով, հակառակ դեպքում մյուս կյանքում հանցագործի մարմնում կհայտնվեք. դրա տենդենցն ունեք: Զգույշ եղեք նաև, երբ շփվում եք ձեզ նման վիճել սիրողների հետ:

Կապիկ-Խեցգետին

Դուք բարի անձնավորություն եք, շատ ընկերներ ունեք: Ձեր լավ բնավորության շնորհիվ սիրելի եք նաև աշխատավայրում: Սակայն ծառայողական աճի հույս մի ունեցեք: Վերևում կհայտնվեն միայն այն մարդիկ, ովքեր ունակ չեն դրական, բարի զգացումներ ունենալ: 

Մի հուսահատվեք: Ձեր ընկերները գիտեն ու գնահատում են ձեզ: Հաջորդ կյանքում ձեր դրական հատկանիշների համար անպայման պարգևատրվելու եք: Չկասկածեք:

Կապիկ-Առյուծ

Դուք խիզախ եք ու սիրում եք ռիսկի դիմել: Ձեզ միշտ հաջողվում է դուրս պրծնել նույնիսկ ամենաանհուսալի իրավիճակներից: Ընդ որում՝ դրանցից պատվով եք դուրս գալիս: Խելացի եք, կարողանում եք տրամաբանել: Դա էլ օգնում է ձեզ կրիտիկական իրավիճակներում:

Կարմայով նախկին մարմնավորումներում ձեր գործունեությունը բիզնեսի ու տնտեսության հետ է կապված եղել: Այս կյանքում էլ ձեզ նույն բնագավառում փորձեք: Հաջողակ կլինեք: Սակայն մեծ բիզնեսի մի ձգտեք, բավական է միայն ձեր փոքրիկ խանութը կամ վարսավիրանոցն ունենալ:

Կապիկ-Կույս

Երկրի վրա ձեր ներկայիս մարմնավորումը առաջիններից մեկն է: Դեռևս բավականաչափ զարգացած ինտելեկտուալ կարողություններ չունեք, փոխարենը շատ աշխատունակ եք:

Մաքուր կարմա ունեք: Մի քանի մարմնավորումներից հետո հոգեպես զարգացած անձնավորություն կդառնաք: Եթե իհարկե չծանրացնեք ձեր կարման վատ մտքերով ու արարքներով:



Կապիկ-Կշեռք

Սիրում եք դուր գալ և բարենպաստ տպավորություն թողնելու համար պատրաստ եք շատ բանի գնալ: Կաշվից էլ դուրս կգաք, բայց կարժանանաք շրջապատի համակրանքին ու գովասանքին: Դա վատ չէ, եթե կապված չէ կյանքին սպառնացող վտանգի հետ: Եթե դա այդպես է, ապա մարդկանց դուր գալու ձեր այդ ձգտումը կպատժվի մյուս մարմնավորումների ժամանակ:

Ձեր կարման մաքուր չէ, այնպես որ ժամանակ մի կորցրեք: Պետք է մաքրեք այն աստվածահաճո ու մարդասիրական արարքներով: Եթե դա հիմա չանեք, ձեր մյուս մարմնավորումների ժամանակ կպատժվեք ձեր թեթևամտության համար:

Կապիկ-Կարիճ

Դուք չեք սիրում կայունությունը, անընդհատ ձգտում եք ձեր կյանքում փոփոխություններ անել ու այն ավելի հետաքրքիր դարձնել: Սիրում եք արկածները: Սուր, խորաթափանց խելք ունեք, ունակ եք դուրս գալ նույնիսկ ամենախորամանկ ձևով լարված թակարդից:

Կարմայով ձեզ համար նախորոշված է բժշկությամբ զբաղվել: Սակայն եթե ուրիշ ոլորտ էլ ընտրեք, մեծ դժբախտություն չէ: Կարևորը մարդասեր լինեք ու ձեր կարման չծանրացնեք վատ արարքներով ու մտքերով:

Կապիկ-Աղեղնավոր

Դուք պատրաստ եք մի ամբողջ հավերժություն սպասել ձեզ հասանելիքը ստանալու համար: 

Սակայն ձեր կարմայի բարելավման համար լավ է հենց այդ սպասողական վիճակում էլ մնաք, քանի որ ձեր նպատակները միշտ չէ, որ լուսավոր ու մաքուր են: Այդ պատճառով երբեմն պետք էլ չէ ձգտել դրանց, առավել ևս՝ անել դա ցանկացած ճանապարհով:

Կապիկ-Այծեղջյուր

Դուք ամեն ինչում կարգապահություն ու համապատասխանություն եք սիրում: Մանրակրկիտ եք, ճշտակատար: Պատրաստ եք մի քանի անգամ վերաձևել աշխատանքը, մինչև այն լիակատար համապատասխանի ձեր սպասելիքներին ու նուրբ ճաշակին:

Նախկին մարմնավորումների ժամանակ դուք քիչ եք ծանրացրել ձեր կարման: Աստիճանաբար մարեք պարտքերն, ու ձեր կյանքը ամբողջովին կհամապատասխանի ձեր ունեցած իդեալական պատկերացումներին:

Կապիկ-Ջրհոս

Դուք լավ խաղացող եք: Կարողանում եք թաքցնել ձեր զգացմունքները, այդ պատճառով էլ հաճախ հաջողակ եք: Դա վերաբերում է ինչպես խաղաքարտերով խաղին, այնպես էլ կյանքի հետ խաղին: Սակայն չափը մի անցեք: Ֆորտունան չի սիրում մարդկանց, ովքեր փորձում են հաղթել իրեն: 

Երբեմն պետք է լողալ հոսանքով ու չդիմադրել ճակատագրի կամքին: Եթե մեծ եռանդով չդիմադրեք, ապա մյուս մարմնավորման ժամանակ ռիսկի եք դիմում ֆիզիկապես ոչ լիարժեք ծնվել կամ էլ վթարի ենթարկվել:

Կապիկ-Ձկներ

Դուք զարմանալի հնարամիտ եք: Կարողանում եք հարմարվել կյանքի ցանկացած պայմանի: Ցանկացած իրավիճակում ու ցանկացած խմբում ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում: Շատ արագ եք կողմնորոշվում ու կարողանում եք օպտիմալ ուղին ընտրել:

Դուք էներգետիկ վամպիր եք: Ձեր կարման պարտքեր ունի: Եթե հետևեք ձեր խոսքին ու զսպեք ձեզ այն պահին, երբ արդեն պատրաստ եք բռնկվել, ձեր պարտքերը, հնարավոր է, մարվեն:


Moder-003 282 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 19
Հյուրեր/Гостей: 19
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով