Կարմա և հորոսկոպ. Ձի

Կարմա և հորոսկոպ. Ձի

01.05.2019 в 12:00 | Արևելյան

Ձի-Խոյ

Դուք բուռն խառնվածք ունեք: Հաճախ կտրուկ ու կոպիտ եք և համարյա միշտ՝ անհիմն: Երբ հերթական անգամ կոպտեք ինչ-որ մեկին, փորձեք ձեզ այդ մարդու տեղը դնել ու մյուս անգամ խոսելուց առաջ հարյուր անգամ մտածել: 

Գուցե ավելի լավ է զսպել ձեզ. չէ՞ որ ամեն մի պոռթկումը ձեր առջև դժոխքի դռներն է բացում, իսկ այդ դժոխքը երկնքում ինչ-որ տեղ չէ, այլ հենց ձեր ներսում է, իսկ բարկությունն ու չարությունը ձեզ այդ դժոխք են տանում: Եթե հիմա չսկսեք ղեկավարել ձեզ, ապա մյուս կյանքում գուցե արդեն ուշ լինի:

Ձի-Ցուլ

Դուք դիմացկուն եք ու բավականին լավ բնավորություն ունեք: Համառ եք, բայց գիտեք՝ որտեղ և երբ է պետք զիջել: Հեշտությամբ եք դա անում: Դրա համար պարգև կլինի ձեր մյուս մարմնավորումների ժամանակ: 

Նախկին կյանքում դուք համառ ու հիմար եք եղել: Այդ համառության մի մասը փոխանցվել է նաև այս կյանք, սակայն եթե աշխատեք ձեզ վրա, ապա հաջորդ մարմնավորման ժամանակ փափուկ ու զիջող մարդ կլինեք, ինչն էլ շատ կօգնի հավերժական ճշմարտությանը հասնելուն:

Ձի-Երկվորյակ

Ձեր մեջ զգացվում է ազնվացեղ լինելը: Այս համադրությամբ, որպես կանոն, արիստոկրատներ են ծնվում: Նրանք հարուստ ներաշխարհով մտավորականներ են:

Մի վշտացեք դատարկ բաների պատճառով: Դուք հոգեպես զարգացած անձնավորություն եք: Նախկին կյանքում ենթակա եք եղել ու բարձր դիրք չեք գրավել: Սակայն ձեր ազնվությամբ ու աշխատունակությամբ արժանացել եք այս կյանքում ավելի հոգևոր մարմնի մեջ հայտնվելուն:

Ձի-Խեցգետին

Դուք թուլակամ ու ենթարկվող անձնավորություն եք: Ձեզ շատ հեշտ է բռի մեջ պահել: Հազիվ թե կարողանաք ձերը պնդել կամ վարել այն կյանքը, որն ուզում եք: 

Նախկին կյանքում դուք անկախ ու որոշումներ ընդունելիս կամային անձնավորություն եք եղել: Շատերն են տառապել ձեր կամայականություններից: Հիմա ինքներդ եք նման իրավիճակում: Մտածեք ու համապատասխան եզրակացություններ արեք, թե ինչպես պահեք ձեզ այս կյանքում, որպեսզի մյուս մարմնավորումների ժամանակ չտառապեք ոչ դուք, ոչ էլ մյուսները:

Ձի-Առյուծ

Դուք եսասեր էություն ունեք: Չեք կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչպես կարելի է բացի ձեզանից ուրիշի մասին մտածել: Ձեր էգոիզմը հաճախ աբսուրդի է հասնում: Բացի էգոիզմից, մի վատ գիծ էլ ունեք, այն է՝ պատրաստ եք հասնել ուզածին ցանկացած գնով, կանգ չեք առնի նույնիսկ մեծ մեղք գործելու անհրաժեշտության առջև: 

Ձեր նախկին մարմնավորումներում դուք պարտքեր եք կուտակել, իսկ այս կյանքում եղածի վրա էլ ավելի շատ պարտքեր եք կուտակում: Ձեր մյուս կյանքը սարսափելի կլինի, եթե անհապաղ չվերանայեք ձեր կենսական սկզբունքները ու չվերագնահատեք հոգեկան արժեքները:

Ձի-Կույս

Դուք պրակտիկ եք, բայց փոփոխական:  Միաժամանակ մի քանի գործ եք ստանձնում, սակայն, որպես կանոն, ձեր լավ նախաձեռնությունները չավարտված ու անիմաստ գործեր են դառնում:

Դուք էներգետիկ դոնոր եք: Ձեզ մշտապես էներգետիկ վամպիրներն են շրջապատում: Նախկին կյանքում գերակատարել եք ձեր ճակատագրական խնդիրները: Իսկ հիմա էներգիայի գերկուտակում ունեք: Ձեր կյանքը հանգիստ ու անվրդով է, առանց մեծ ուրախությունների ու վշտերի:



Ձի-Կշեռք

Քմահաճ անձնավորություն եք, սիրում եք փայլել ու ուշադրության կենտրոնում լինել: Կարողանում եք գրավել զրուցակցին: Լուռ լսում եք խորհուրդն ու անում այնպես, ինչպես ինքներդ եք հարմար գտնում:

Ձեր կարման լուսավոր է: Դուք մարելու պարտքեր չունեք, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստեք: Մյուս կյանքում հոգեպես ավելի զարգացած մարմնում վերածնվելու համար այս կյանքում պետք է նշանակալի արարք գործեք: Հակառակ դեպքում վտանգ կա, որ մի քանի անգամ զարգացման միևնույն մակարդակի վրա գտնվող մարմնում կվերամարմնավորվեք:

Ձի-Կարիճ

Դուք կրքոտ ու տարվող անձնավորություն եք: Արագ բռնկվում եք ու նույնքան արագ էլ մարում: Ձեր նախկին զուգընկերների կամ գործընկերների հետ լավ հարաբերություններ չեք պահպանում:

 Ձեր նախկին կյանքը ձանձրալի ու անհետաքրքիր է եղել: Իսկ այս մարմնավորման ժամանակ ավելի էմոցիոնալ կյանքի եք արժանացել: Աշխատեք չափը չանցնել, որպեսզի ապագայում ստիպված չլինեք պատասխան տալ այս կյանքում գործած մեղքերի համար:

Ձի-Աղեղնավոր

Դուք իսկական աշխատավոր ձի եք: Մշտապես ինչ-որ բան եք անում: Երբեք ձեռքերը ծալած չեք նստում: Եվ չնայած ձեր ջանքերին, երբեք կայուն նյութական վիճակում չեք: Մշտապես փորձում եք գումար աշխատել, սակայն ոչ մի կերպ չեք կարողանում միջոցներ ետ գցել: Սա ձեր երկրորդ կամ երրորդ մարմնավորումն է:

Դեռ ոչ վաղ անցյալում դուք ինչ-որ կենդանու մարմնում եք բնակվել: Ձեզ կարմայի երկար ճամփա է սպասվում մինչև հոգեկան զարգացման բարձր մակարդակի հասնելը: Բայց մի վշտացեք, դուք աշխատասեր ու աշխատունակ եք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Ձի-Այծեղջյուր

Դուք շատ պատասխանատու անձնավորություն եք: Պատրաստ եք ներսից ուտել ինքներդ ձեզ, երբ չեք կարողանում պահել ինչ-որ մեկին տված խոսքը: Սակայն հենց ձեր այս հատկանիշի պատճառով հետո կարող եք խնդիրներ ունենալ: 

Կարմայով ձեր ճամփան նախորոշված է հենց ձեր կողմից ու ձեր նախկին կյանքի հիման վրա: Ինքներդ եք ձեր ճամփան ընտրել ներկայիս մարմնավորման մեջ: Ընդհանուր առմամբ կարող եք գոհ լինել ձեր կյանքից: Իսկ եթե գոհ չեք ձեր ներկայիս մարմնավորումից, ապա աշխատեք արդեն հիմա նախահիմքեր ստեղծել մյուս կյանքի համար:

Ձի-Ջրհոս

Դուք հիանալի առողջություն ունեք, բայց մի թուլացեք: Պետք է անպայման հետևեք ձեզ, եթե չեք ուզում կորցնել այն: Ուշադիր եղեք սննդակարգին: Փորձեք բուսակերության անցնել: 

Ձեր նախկին մարմնավորումն այնքան էլ վատը չի եղել: Ձեր ներկայիս կյանքը ստեղծում է հաջորդի հիմքերը: Այդ իսկ պատճառով աշխատեք այնպիսի բան չանել, որը կարող է փչացնել ձեր մյուս մարմնավորումները:

Ձի-Ձկներ

Դուք մտորումների հակվածություն ունեք: Դա շատ լավ հատկանիշ է: Այն կօգնի ձեզ վերլուծել կյանքի ամենատարբեր իրավիճակները: Երբեմն կարող եք բռնկուն լինել, սակայն նույնիսկ դա չի խանգարում ձեզ մի բան ասելուց կամ անելուց առաջ լավ մտածել: 

Ձեր ներկայիս մարմնավորումը յուրատեսակ պատիժ է այն կենսակերպի համար, որը նախկին մարմնավորման ժամանակ եք վարել: Աշխատեք սխալներ չանել, որոնք լուրջ հետևանքների կբերեն:


Moder-003 287 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 24
Հյուրեր/Гостей: 24
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով