ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կարմա և հորոսկոպ. Այծ կամ Ոչխար
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4325 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Այծ-Խոյ

Դուք երբեք չեք հանձնվում առանց մարտի: Ցանկացած՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակում կպայքարեք մինչև հաղթական ավարտը: Ձեր կյանքը մշտական պայքար է թշնամիների դեմ, ընկերների դեմ, ինքներդ ձեր դեմ, ողջ աշխարհի դեմ:

Ձեր կարման մաքուր է: Հիմա հոգեկան զարգացման ամենացածր աստիճաններից մեկի վրա եք գտնվում: Սակայն ձեր անկոտրում բնավորության ու պայքարի միջոցով հաղթանակի հասնելու ձգտման շնորհիվ շատ արագ կկարողանաք հոգեպես ու բարոյապես զարգանալ:

Այծ-Ցուլ

Դուք  գրավչության մարմնացում եք, դուր եք գալիս բացառապես բոլորին, կարողանում եք հմայել մարդկանց առանց ինքներդ այդ մասին իմանալու: Սակայն այս ամենի հետ մեկտեղ աշխատել չեք սիրում: Ձեր երազանքը մեծ տան մեջ ապրելն ու ծառաներ ունենալն է: Կենցաղային աշխատանքն ու հոգսերը ձեր սպանում են. դա ձեզ համար չէ:

Դուք պետք է ամեն ջանք գործադրեք, որ ձեր հաջորդ մարմնավորումը այս մեկից ավելի լավը լինի: Կարող է թվալ, որ ձեր վարած կյանքով ոչ մեկին վնաս չեք հասցնում: Սակայն խնդիրն այն է, որ դուք ոչ մի օգուտ էլ չեք տալիս, իսկ դա հավասարապես վատ է: Պետք է կտրվել երազանքներից, բարձրանալ բազմոցից ու գործի անցնել:

Այծ-Երկվորյակ

Դուք անընդհատ ձգտում եք ինչ-որ հնարք կամ խորամանկություն անել, ցնցել շրջապատին: Ձեզանից ինչ ասես կարելի է սպասել, այնպես որ մարդիկ ստիպված պետք է լինեն վարժվել դրան: 

Դուք վատ մարդ չեք, սակայն ձեր խենթ ու խելառ արարքները հաճախ զինաթափ են անում: Ձեր կարման վատը չէ: Սակայն պետք է ինքներդ էլ այն չծանրացնեք հիմար արարքներով:

Այծ-Խեցգետին

Դուք բարյացակամ եք ու խաղաղասեր: Շատ ընկերներ ունեք: Գրավիչ եք, որն էլ դեպի ձեզ է ձգում մարդկանց: Կամային անձնավորություն եք: Ձեզ այնքան էլ հեշտ չէ վերահամոզելը:

Ձեր կարման լուսավոր ու մաքուր է: Մոտակա մարմնավորումների ժամանակ հոգեկան աճի գերբարձր մակարդակի կհասնեք: Սակայն դրա համար պետք է շարունակեք բարի ու մեծահոգի մարդ մնալ:

Այծ-Առյուծ

Դուք հակասական մարդ եք: Հաճախ ձեզ դժվար են հասկանում նույնիսկ ամենամտերիմ մարդիկ: Ձեր ներսում շատ սկզբունքներ ունեք ու ինքներդ էլ դժվարանում եք ընտրել՝ որին հետևել: Ձեր առանձնահատկություններից մեկը հպարտությունն է:

Նախկին մարմնավորման ժամանակ համեստ մարդ եք եղել ու դրանով արժանացել եք հոգեպես ավելի զարգացած մարմնի մեջ վերածնվելուն: Ճիշտ կենսակերպ վարեք և հաջորդ մարմնավորման ժամանակ նախանձելի բարձունքների կհասնեք:

Այծ-Կույս

Դուք ինքնամփոփ եք, քչախոս ու այնքան էլ մարդամոտ չեք: Չեք սիրում, երբ ձեզանից խնդրում են ինչ-որ ծառայություն մատուցել: Դուք իհարկե կկատարեք խնդրանքը, բայց չուզենալով: Սիրում եք լռությունն ու միայնությունը: Չեք սիրում աշխատել մեծ քանակությամբ մարդկանց հետ: Ձեզ համար իդեալական աշխատանքի վայր կլիներ գրադարանը:

Ձեր կարման ծանրացած է պարտքերով, որոնք նախկին մարմնավորումների ժամանակ եք կուտակել: Պետք է ջանաք, որ այդ պարտքերը մյուս կյանք չանցնեն: Պետք է մարեք դրանք այս մարմնավորման ժամանակ: Իսկ ընդհանուր առմամբ ձեր կյանքը դանդաղ ու անվրդով է անցնում:

Այծ-Կշեռք

Աշխատանքի, կարիերայի հետ կապված նախաձեռնություններում ձեզ հավասարը չկա: Կարող եք մեծ բարձունքների հասնել ծառայության մեջ: Սակայն ձեր անձնական կյանքն ամենից հաջողվածը չէ: Դուք այն մարդկանցից եք, ում հեշտությամբ դավաճանում են և ով մինչև վերջ գլխի չի ընկնում, որ դա իր հետ է կատարվել:

Ձեր նախկին կյանքը ներկայիս կյանքից ավելի ողբալի է եղել, ձեզ անընդհատ ստորացրել են, վիրավորել, ոտնահարել են ձեր հետաքրքրությունները: Իսկ դուք այնքան էլ չեք ջանացել ձեր կյանքը ինչ-որ չափով դեպի լավը փոխել: Այդ իսկ պատճառով հիմա էլ դրանից քիչ տարբերվող կարգավիճակում եք: Աշխատեք գոնե այս կյանքում ուղղել այն, ինչ կուտակվել է նախկին մարմնավորումների ժամանակ: Հակառակ դեպքում ձեր կարման ավելի կծանրանա:

Այծ-Կարիճ

Դուք չար տաղանդ եք: Լավ ուղեղ ունեք, բայց ձեր քայլերն ուղղված են լրիվ հակառակ ուղղությամբ: Հաջողությունների եք հասնում այնպիսի գործերում, որոնք այս կամ այն կերպ վնասում են մարդկանց: Դրա հետ մեկտեղ կրքոտ եք: Սիրո մեջ հաջողակ եք: 

Կարմայով ձեզ կանխորոշված է աշխատել հօգուտ մարդկության: Դրա համար ամեն անհրաժեշտն ունեք: Սակայն ճակատագիրը ձեզ ընտրության առջև է կանգնեցրել՝ բարություն կամ չարություն: Եվ հաճախ ամենալավ զբաղմունքը չեք ընտրում ձեզ համար: Սակայն երբեմն էլ ճակատագրի բերումով ճիշտ ճանապարհի վրա եք կագնում. այս դեպքում ձեզ հավասարը չկա նվիրվածության, բարության ու մարդասիրության մեջ:

Այծ-Աղեղնավոր

Դուք կամային անձնավորություն եք: Ունակ եք ճիշտ որոշումներ ընդունել: Շատ ընկերներ ունեք, հաճախ նրանք նաև ձեր գործընկերներն են: Դեմ չեք օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց, սակայն ոչ մարդասիրությունից դրդված: Ձեզ, այսպես ասած, օգտակար ծանոթներ են պետք:

Կարմայի ձեր ճամփան մաքուր է: Եթե դուք ստի ճամփան բռնեք, դրանից միայն ինքներդ կտուժեք ձեր մյուս մարմնավորումների ժամանակ:

Այծ-Այծեղջյուր

Դուք բոլոր կողմերով հաճելի անձնավորություն եք: Ցանկացած խմբի հոգին եք դառնում: Խելացի եք, հաճելի արտաքին և բարի բնավորություն ունեք ու մարդկանց հանդեպ բարյացակամ եք տրամադրված:

Ձեր կարման մաքուր է: Պարտքեր չունեք ու երևի չեք էլ ունենա: Դուք խորհուրդների կարիք չունեք: Հիմար մարդ չեք ու ինքներդ գլուխ կհանեք՝ ինչպես ձեզ պահել, որ կենսակերպն է ձեզ համար ընդունելի:

Այծ-Ջրհոս

Դուք չափազանց խելացի եք, բայց քմահաճ: Ձեր հզոր, զարգացած ինտելեկտը ամբողջությամբ ձեր քմահաճույքներին է ծառայում: Դուք քիչ ընկերներ ունեք, իսկ նրանք, ովքեր ձեր կողքին են, ընկերներ չեն: Ավելի ուշադիր եղեք:

Կարմայով ձեզ կանխորոշված է շատ ու ծանր աշխատել, սակայն ձեր խելքի շնորհիվ կարողանում եք հաջողությամբ խուսափել հոգնեցուցիչ գործերից: Սակայն ճակատագրից փախչելն անհնար է: Այնպես որ վաղ թե ուշ պետք է գործի անցնեք: Լավ է, եթե դա շուտ անեք:

Այծ-Ձկներ

Դուք կարող եք արվեստի ցանկացած ճյուղում հաջողության հասնել, սակայն ձեր բնավորությունը, մեղմ ասած, շաքար չէ: Դուք շատ բանի եք ունակ, սակայն ձեզ խանգարում է ձեր անտանելի բնավորությունը: Փորձեք փոխվել: 

Կարմայով ձեզ համար նախատեսված է արվեստը: Պետք չէ բիզնեսով զբաղվել, անպայման կսնանկանաք: Ձեր նուրբ էությունը չի տանի գումար վաստակելու կոպիտ գործընթացը:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4325 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5