ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կարմա և հորոսկոպ. Աքաղաղ
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4092 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Աքաղաղ-Խոյ

Դուք մշտապես դիմացինի հետ վեճ եք փնտրում, ագրեսիվ եք: Որտեղ կոնֆլիկտ լինի, անպայման դրա կիզակետում եք հայտնվում, անընդհատ կրակի վրա յուղ եք լցնում: Կարելի է ասել, որ մարդկանց հետ վիճելիս կենսական էներգիա եք քաշում: 

Հարյուրտոկոսանոց էներգետիկ վամպիր եք: Կարմայի պարտքեր ունեք կուտակած: Եվ որպեսզի կարողանաք մարել դրանք, ձեզ պետք է անընդհատ լիցքավորվել ուրիշ մարդկանց էներգիայով: Եթե ձեզ մեկուսացնեն մարդկանցից՝ եներգետիկ դոնորներից, կարող եք հիվանդանալ ու նույնիսկ ինքնասպան լինել: Սակայն վամպիրիզմն էլ մյուս հիվանդությունների նման բուժում ունի: Երեխաներ, հնարավոր է, չունենաք:

Աքաղաղ-Ցուլ

Դուք հանգիստ բնավորություն ունեք: Շատ ընկերներ ունեք, սիրում եք երեխաներին: 

Կարող եք երեխաներ որդեգրել: Դա կթեթևացնի ձեր կարման: Աշխատեք ավելի շատ բարի գործեր անել, քանի որ կարմայի պարտքեր ունեք:

Աքաղաղ-Երկվորյակ

Սիրում եք խոշոր սկանդալները, չնայած որ ինքներդ անվնաս մարդ եք: Սիրում եք գոռգոռալ, աղմուկ հանել, սակայն բարեբախտաբար դրանով ոչ մեկին չեք վնասում: Ձեր շուրջն անընդհատ աժիոտաժ է:

Ձեր կարման լուսավոր է: Այդ իսկ պատճառով պետք է աշխատեք, որ գոռգոռոցներն ու ձեր աղմկոտ էությունը վնաս չտան նրան: Աշխատեք կրիտիկական վիճակներում ղեկավարել ձեզ: Բարկությանը մի տրվեք, դրանով շատ կվնասեք ձեր կարման:

Աքաղաղ-Խեցգետին

Ձեր մասին կարելի է ասել, որ միամիտ մարդ եք: Սակայն միայն այն դեպքում, երբ խոսքը գումարին չի վերաբերվում: Այս հարցում ձեզ խաբելն անհնար է: Լավ հոտառություն ունեք, կարողանում եք աշխատել ու բազմապատկել եղած գումարը: Սիրո մեջ շատ անփորձ եք: Զուգընկերները կարող են հաճախ խաբել ձեզ: Բոլորն օգտվում են ձեր միամտությունից:

Լավ կարմա ունեք: Եթե ողջ կյանքը չնվիրեք միայն գումար աշխատելուն, այլ գործեր անեք, որոնք կարող են դրական ազդել կարմայի վրա, հիանալի կլինի:

Աքաղաղ-Առյուծ

Դուք խիզախ եք ու խենթ: Եթե տղամարդ եք, ապա մեծ հաջողություն եք վայելում կանանց շրջանում: Պատրաստ եք ցանկացած հերոսության ու կարևոր չէ, թե ինչի համար: Եվ դրանով իսկ ձեր զուգընկերոջը խենթացնում եք: Ձեզ նման մարդկանցից կարելի էր բանակ կազմել. այն անհաղթելի կլիներ:

Նախկին կյանքում վախկոտ եք եղել, ինչը շատ վնասել է ձեր կարման: Կարող եք զոհվել պատերազմի ժամանակ կամ ավազակների հետ մենամարտելիս: Դրանով կմարեք նախկին գոյության ժամանակ կուտակած պարտքերը: Սակայն եթե չեք ուզում ձեզ նման ռիսկի ենթարկել, աշխատեք աստվածահաճո կյանք վարել: Հաճախ աղոթեք:

Աքաղաղ-Կույս

Դուք ինքնուրույն եք ու ամուր կանգնած եք հողին: Կայուն եկամուտ ունեք և հակված չեք ինչ-որ բան փոխել ձեր ներկայիս ապրելակերպի մեջ: Կարողանում եք գումար աշխատել ու տեղը տեղին ծախսել այն: Ձեր նյութական վիճակի մասին կարող եք չանհանգստանալ:

Լավ կլինի արդյունաբերության ոլորտում աշխատեք: Լինեք ղեկավար, թե աշխատակից, այս ոլորտում ձեզ համար հաջողությունն ապահովված է:

Աքաղաղ-Կշեռք

Դուք իսկական դիվանագետ եք: Այս մասնագիտությունն էլ կարծես ձեզ համար ստեղծված լինի: Կարողանում եք ցանկացած կոնֆլիկտ հարթել, ընդ որում՝ ինչպես սեփականը, այնպես էլ մյուս մարդկանց կոնֆլիկտները: Հանգիստ բնավորություն ունեք, ֆլեգմատիկ եք: Սակայն քնած էլ չեք, միշտ պատրաստ եք պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Ձեզ այնքան էլ հեշտ չէ խաբելը:

Ձեր կարման համեմատաբար մաքուր է: Այն չեք ծանրացրել նախկին մարմնավորումների ժամանակ. աշխատեք հիմա էլ նույն կերպ վարվել: Դրա համար պետք է ձեզ համար այնպիսի աշխատանք գտնեք, որը կապված կլինի ձեր բնատուր կարողությունների հետ: Ձեզանից հիանալի փաստաբան, դիվանագետ ու առևտրական դուրս կգա:

Աքաղաղ-Կարիճ

Բավականին հետաքրքիր անձնավորություն եք: Շատ ընկերներ ունեք: Ձեզ միշտ ու ամենուր ուրախ են տեսնել: Սակայն մի չարաշահեք հյուրընկալողների բարեսրտությունը: Ձեզ հետ երկար շփումը կարող է հոգնեցնել մարդկանց: Աշխատեք ավելի շատ հյուրեր ընդունել, քան հյուրընկալվել:

Նախկին մարմնավորումների ժամանակ շատ մեղքեր չեք գործել, հիմա էլ ամենայն հավանականությամբ չեք անի դա: Խուսափեք ձեր մեջ էներգետիկ վամպիրի կարողություններ զարգացնելուց. դրա տենդենցն ունեք: Վամպիրիզմը ծանրացնում է կարման:

Աքաղաղ-Աղեղնավոր

Դուք հավատարմության մարմնացում եք: Ձեր զուգընկերոջն այդ հարցում կարելի է միայն նախանձել: Եթե մեկին հավատարմության խոստում եք տվել, այն չեք խախտի նույնիսկ սեփական կյանքի գնով: Քանի որ ինքներդ հավատարիմ եք, հիվանդագին եք տանում դիմացինի դավաճանությունը: Սակայն հաճախ ձեր զուգընկերն էլ ձեզ նման հավատարիմ է լինում: Համարյա երբեք մեկ անգամից ավել չեք ամուսնանում:

Ձեր կարման մաքուր է: Նույնիսկ եթե որոշակի մեղքեր գործեք, արագ կկարողանաք հարթել դրանք հեզ բնավորության ու հավատարմության շնորհիվ:

Աքաղաղ-Այծեղջյուր

Հոգեկան յուրահատուկ հատկանիշներ ունեք: Բազմակողմանի զարգացած անձնավորություն եք: Որպես կանոն ամուր ընտանիք եք ունենում: Սակայն հաճախ է պատահում, որ երեխաներ չեք կարողանում ունենալ: Սակայն անպտղությանն էլ հանգիստ եք վերաբերվում:

Կարմայով ձեր ուղին ավարտին է մոտենում: Ձեր հաջորդ մարմնավորումը երևի վերջինը կլինի: Բարձր հոգեկան արժեքների տեր անձնավորություն եք լինելու: Շատ հավանական է, որ մյուս կյանքում մեծ ու նշանավոր մարդ լինեք:

Աքաղաղ-Ջրհոս

Եսասեր անձնավորություն եք: Բացի ձեզանից ձեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում: Եվ թող շուրջն ամեն ինչ այրվի. մատն էլ չեք շարժի, եթե դա ձեր հետաքրքրություններին չի դիպչում: 

Կարմայով ձեր տիպը ոչ ամենալավն է, ոչ էլ ամենավատը: Հույս կա, որ ցանկության դեպքում կկարողանաք ուղղել ձեր սխալները: Աշխատեք անել դա այս մարմնավորման ժամանակ: Ամեն նոր մարմնավորումից ձեր պարտքերը միայն աճում են: Մի թողեք վաղվան այն, ինչ կարելի է հիմա անել:

Աքաղաղ-Ձկներ

Սիրում եք երազել, ուտոպիական երազանքներ ունեք: Իրատես չեք: Չեք կարող ապրել առանց հոգատարության ու ուշադրության: Այդ իսկ պատճառով ձեզ կյանքի ընկեր պետք է ընտրեք հանգիստ, անկախ ու ուժեղ խառնվածքով մարդու:

Ձեր կարման ծանրացած է նախկին կյանքի պարտքերով: Աշխատեք ոչ մի դատապարտելի բան չանել այս կյանքում, նույնիսկ ձեր չար մտքերը կարող են վատ անդրադառնալ կարմայի վրա: Կարման ձևավորվում է ոչ միայն ձեր արարքներից, այլև լավ ու վատ մտքերից:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4092 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: կարմա, արևելյան հորոսկոպ | Վարկանիշ: 5.0/6