ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Իսկական ազատության կարմա
Բաժին: Կարմա | Դիտումներ: 2973 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Այն մարդկանց համար, ովքեր ծնվել են ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում, սպիտակ կարման նշանակում է Չարի ու Բարու տարանջատում, իսկական ազատության ձեռք բերում: Այդ ժամանակամիջոցներն են.

1924 թ. փետրվարի 15-ից 1925 թ. սեպտեմբերի 15-ը,
1931 թ. փետրվարի 15-ից 1931 թ. սեպտամբերի 15-ը,
1938 թ. փետրվարի 15-ից 1938 թ. սեպտեմբերի 15-ը,
1945 թ. փետրվարի 15-ից 1945 թ. սեպտեմբերի 15-ը,
1952 թ. փետրվարի 15-ից 1952 թ. սեպտեմբերի 15-ը,
1959 թ. փետրվարի 15-ից 1959 թ. սեպտեմբերի 15-ը,
1966 թ. փետրվարի 15-ից 1966 թ. սեպտեմբերի 15-ը,
1973 թ. փետրվարի 15-ից 1973 թ. սեպտեմբերի 15-ը,
1980 թ. փետրվարի 15-ից 1980 թ. սեպտեմբերի 15-ը,
1987 թ. փետրվարի 15-ից 1987 թ. սեպտեմբերի 15-ը,
1994 թ. փետրվարի 15-ից 1987 թ. սեպտեմբերի 15-ը,
2001 թ. փետրվարի 15-ից 2001 թ. սեպտեմբերի 15-ը:

Այն մարդիկ, որոնք կարողացել են այս կարման դրսևորել բարձրագույն մակարդակով, իսկապես ազատ են: Նրանց վերջնական ընտրությունը Լույսի օգտին է, նրանք հանդիսանում են դրա մի մասնիկը և միշտ հստակորեն տարանջատում են Չարը Բարուց՝ դրա դիմաց ոչ մի պարգևատրում չպահանջելով:

Միջին մակարդակով արտահայտված նման կարման մարդուն տալիս է լավ և հավատարիմ ընկերներ և հաջողություն է բերում բարենորոգումներ ու բարեփոխումներ անելիս: Այն նաև պահպանում է մարդու ազատությունն ու անկախությունը, օգնում տարանջատել Չարը Բարուց: Հաճախ նման կարմայով երեխաները սիրում են վանդակից ազատել թռչուններին կամ էլ փորձում են ինչ-որ կերպ ազատություն շնորհել որևէ այլ արարածի:

Նա, ում մոտ այս սպիտակ կարման արտահայտվում է ամե­նացածր մակարդակով, նոր և հառանկարային գործերում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ է ունենում: Լույսի աշխարհի հետ ամուր կապեր ունենալու համար պետք է օգնել շրջապատրղներին Բարու և Չարի տարանջատման բարդ հարցերում, պետք է պատրաստակամորեն անհրաժեշտ բարենորոգումներ կատարել, ազատություն տալ անօրինաբար դրանից զրկված մարդկանց, կենդանիներին և թռչուններին:

Բաժին: Կարմա | Դիտումներ: 2973 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: կարմա | Վարկանիշ: 4.3/6