Самая детальная информация soft tissue surgery veterinary здесь.

ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչ են նշանակում դեմքի խալերը
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 4895 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽԱԼԵՐ՝ ԱՉՔԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ Ու ՀՈՆՔԵՐԻՆ

Խալերը ամենից սովորական, սակայն միևնույն ժամանակ անսխալ նշաններ են, որոնք օգնում են կանխորոշելու մարդու ապագան:

  • Խալը՝ աջ հոնքի տակ կամ հենց հոնքի վերևում, ցույց է տալիս, որ մարդուն հաջող ամուսնություն ու ընտանեկան կյանք է սպասում: Մարդիկ կձգտեն դեպի նա, հատկապես՝ հակառակ սեռի ներկայացուցիչները: Այսպիսի տեղադրությամբ խալը ոչ միան հաջող ամուսնություն, այլ նաև լավ, հաջողակ երեխաներ է խոստանում:
  • Աջ հոնքի տակ խալը դժվարությունների ու խնդիրների նշան է, որը կապված է անհեռատեսության, բռնկուն բնավորության կամ մտերիմների հանդեպ անհոգ վերաբերմունքի հետ: Դրված նպատակներին հասնելու համար մարդը ջանքեր ու համբերատարություն պետք է ցուցաբերի:
  • Ձախ հոնքի տակ կամ նրա վրա խալը ցույց է տալիս, որ տվյալ մարդու ամուսնական կյանքը հաջող ու երջանիկ կլինի, սակայն դա միայն առաջին ամուսնությանն է վերաբերում: Եթե մարդը որոշի երկրորդ անգամ ամուսնանալ, նրան հիասթափություն է սպասում:
  • Ձախ հոնքի տակ խալը կանխորոշում է, որ մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և աշխատասիրության շնորհիվ մարդը կարող է ապագայում շատ բանի հասնել: Այսպիսի խալ ունեցողը հրաշալի կարիերա անելու հնարավորություն ունի:
  • Հոնքերի արանքում տեղադրված խալը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում մարդը կարող է մեծ ձեռքբերումներ ունենալ ընտրած բնագավառում, հաջողությունն ուղեկից կլինի նրան: Սակայն շրջապատի հետ հարաբերություններում անհեռատեսության պատճառով նա կարող է ֆիասկո ապրել:
  • Աջ աչքի տակ խալը անձնական կյանքում երջանկություն կամ մշտական սիրային ապրումներ, հուզումներ ու խանդ է կանխորոշում, այն նաև լավ առողջության ու տոկունության նշան է:
  • Ձախ աչքի տակ խալը աշխատանքի, գործերի հետ կապված գլխացավանքներ ու դժվարություններ է կանխորոշում: Հավանական է, որ ինչ-ինչ անձնային հատկանիշներ կամ իրադարձությունների անհաջող ընթացքը խանգարեն ցանկությունների իրագործմանը:
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 4895 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ֆիզիոգնոմիկա | Վարկանիշ: 5.0/6