Հյուրերի հորոսկոպ
Հյուրերի հորոսկոպ

Հյուրերի հորոսկոպ

08.05.2019 в 12:00 | Աստղակերպ

Խոյ

Խոյը սիրում է ուտել-խմել, ընդ որում՝ լավ չափաբաժիններով: Զվարճասեր է, միշտ զինված է մի քանի զվարճալի պատմություններով: Նա սեղանի գլխավոր զարդն է: 

Խոյին որպես սեղանի ընկեր ցանկալի է ընտրել Երկվորյակին: Խոյի անկեղծ հումորը չեն գնահատի Առյուծներն ու Այծեղջյուրները, այնպես որ՝ ինչքան նրանք իրարից հեռու նստած լինեն, այնքան լավ կլինի տոնակատարության համար: Խոյի հզոր ձայնային հարվածից պետք է հեռու պահել նաև Կույսին:

Խոյի համար որպես սեղանի ընկեր հարմար չէ նաև Կարիճը: Այս նշանի զգայուն հոգին կարող է չտանել հարևանի բուռն գրոհները, ու նա շատ հնարավոր է լքի միջոցառումը: Խոյ-Խոյը նույնպես լավագույն կոմպոզիցիան չէ, եթե իհարկե, նպատակ չեք դրել սեղանի շուրջ կռիվ սարքել:

Ցուլ

Եթե ուզում եք սեղանի ձևավորման ու ճաշացանկի հասցեին հաճոյախոսություններ լսել, հյուր կանչեք Ցուլին. նա երկուսի գեղեցկությունն էլ կգնահատի: Բայց երեկոյին աշխուժություն հաղորդելու համար այս նշանը հարմար չէ: Ճիշտ է, նա էլ զիջող է ու միշտ ժպտում է, ինչը նույնպես բավականին արժեքավոր է:

Սեղանին Ցուլի լավագույն հարևանը Խեցգետինը կլինի: Նրանք ընդհանուր շատ բան ունեն, մասնավորապես՝ ուտելու հանդեպ սերն ու նուրբ հոգիները: Ցուլը նաև առանձնանում է քաղաքավարությամբ, այնպես որ՝ նա հարմար է նաև զրուցասեր Այծեղջյուրի համար, որն իր համար իդեալական ունկնդիր կգտնի: Բայց Ցուլը բոլորին չէ, որ պատրաստ է լսել. նա կձանձրանա զվարճալի, բայց շատախոս, լռել չկարողացող Երկվորյակի կողքին:

Առյուծին նույնպես չարժե նստեցնել Ցուլի կողքին: Ցուլը այս պահանջկոտ ու մեծամիտ մարդու համար չափազանց հասարակ, ուշադրության անարժան հյուր է:

Երկվորյակ

Երկվորյակի գլխավոր արժանիքն այն է, որ նա ցանկացած հյուրասիրությունից գոհ կմնա: Նշանակություն չունի, թե ինչով կհյուրասիրեք նրան՝ նրբահամ, թանկարժեք խորտիկներով, թե՞ կարտոֆիլով ու ապխտած ձկով: Երկվորյակը քչակեր է, քանի որ նրա բերանը զբաղված է խոսելով, բառերի անհատնում հոսքով: Այս իմաստով նա իսկական նվեր է՝ հումորով մարդ, որը կարող է զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ: Խայթոտությունը նույնպես բնորոշ է նրան, բայց դրանք բարի, առանց չարության խայթոցներ են:

Երկվորյակի համար վատ հարևան չի լինի Առյուծը, որը ներողամտորեն է վերաբերվում զվարճալի այս շատախոսին: Իսկ Երվվորյակի համար իդեալական սեղանի ընկեր է Ջրհոսը:

Իսկ ահա Այծեղջյուրին, Կույսին ու Խեցգետնին այս նշանից որքան հնարավոր է հեռու նստեցրեք:

Խեցգետին

Սովորաբար Խեցգետիններն իրենք հրաշալի են պատրաստում: Իսկ տոնակատարության ժամանակ նա, որպես լավ դաստիարակված հյուր կարող է գնահատական տալ տանտիրուհու խոհարարական վարպետությանը: Իրեն դուր չեկած ուտեստի շուրջ ոչ մի մեկնաբանություն չի անի ու ցույց չի տա իր դժգոհությունը. ահա թե ինչ է նշանակում իսկական դաստիարակությունը: Ծանոթ ընկերախմբում Խեցգետինն անընդհատ կժպտա ու հաճելի զրուցակցի դերում կլինի, բայց անծանոթների շրջանում կնախընտրի իր մեջ ամփոփվել: Բայց այստեղ էլ նա սիրալիր կլինի, տանտիրուհին կարող է հույս դնել խնջույքից հետո նրա աջակցության վրա՝ սեղանը կհավաքի ու կօգնի ամանները լվանալ:

Առյուծին դուր է գալիս Խեցգետնի անարտահայտչությունը: Կարիճին նա նույնպես դուր կգա՝ որպես ուշադիր ունկնդիր: Խեցգետնի համար անհարմար սեղանի ընկերներ են Կշեռքները, Երկվորյակներն ու Ջրհոսը:

Առյուծ

Առյուծի տրամադրությունը կարելի է բարձրացնել՝ նրա համար ճոխ հյուրասիրություն կազմակերպելով ու նրբահամ խորտիկներ մատուցելով: Եթե նրան դուր է եկել զրույցի թեման ու հյուրերն էլ հաճելի են, ապա Առյուծի ուժերի սահմաններում է իր անձի վրա բոլորի ուշադրությունը հրավիրելը, իրեն որպես հմայիչ, ճարտարախոս, փայլուն զրուցակից դրսևորելը: Իր կարծիքով ձանձրալի կամ վուլգար ընկերախմբում հայտնվելիս, ինչը նրա համար վատագույն իրավիճակն է, նա հպարտ ու երկար կլռի:

Առյուծի համար սեղանի լավ ընկեր կարող է լինել Երկվորյակը: Վերջինս պատրաստ է երբեմն լռել ու թույլ տալ Առյուծին փայլել: Առյուծին սեղանի շուրջ սիրալիրություն ու զսպվածություն է անհրաժեշտ, ինչն ունեն Կշեռքները, Աղեղնավորներն ու Խեցգետինները:

Կույս

Նա լուրջ ու չափավոր մարդ է: Այս նշանի ներկայացուցիչները կարող են երեկույթին ցածր կալորիականությամբ յոգուրտ ու բուժիչ խոտաբույսով թուրմ վերցնել իրենց հետ: Բայց նրանք ուշադիր մարդիկ են, ինտուիցիա ունեն, որի շնորհիվ էլ նրանց ուրիշի ցավը շատ ավելի շուտ է հասնում: Զգալով, որ հյուրին աջակցություն է պետք՝ Կույսն իր վրա կվերցնի այդ պարտականությունն ու նրան անընդհատ կհյուրասիրի, կսեղմի ձեռքը: Այնպես որ՝ լավ է, եթե նրա կողքին հայտնվեն երկու տառապյալները՝ Այծեղջյուրներն ու Կարիճները:



Կշեռք

Կշեռքը ինքը հմայքն է: Նա նրբակիրթ զրուցակից է: Քաղաքակիրթ շարժուձևին միանում են նաև խոհանոցային գիտելիքները. ահա ինչպիսին են Կշեռքները սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է բնավորությանը, ապա նրանք կոնֆորմիստներ են: Այս նրբանկատ մարդու համար իսկական հարված կլինի սեղանի շուրջ բղավոցներով բուռն քաղաքական բանավեճն ու ընդդիմախոսների փոխադարձ հարձակումները:

Նման բաները կբացառվեն, եթե իրար կողքի հայտնվեն Առյուծներն ու Կշեռքները: Իսկ ահա նրանցից հեռու է պետք նստեցնել շեղող Կարիճին, չհղկված Խեցգետնին ու չափազանց փակ Այծեղջյուրին:

Կարիճ

Նա ծայրահեղությունների մարդ է: Եթե ոգեշնչված լինի, նրա ուժերի սահմաններում է տասնյակ հյուրերին գրավելը: Բայց սարսափելի կլինի, եթե Կարիճը վատ տրամադրության մեջ լինի կամ զգա, որ իրեն արհամարհում են: Նա տհաճություններ անելու հարցում չեմպիոն է, ինչն էլ իրենց մաշկի վրա կարող են զգալ նրա սեղանակից հարևանները: Այս պրովոկատորը կարող է ինչ-որ տհաճ բան բարձրաձայնել կամ ցուցադրական կերպով լքել խնջույքը, ինչից հետո տանտերը պետք է փորձի դուրս գալ անհարմար իրավիճակից ու փրկի երեկույթը:

Այնպես որ՝ լավ է, եթե նրա կողքին հայտնվեն Ձկները, Ցուլը, Խեգետինը կամ Կույսը, որոնք Դաստիարակվածների ու ոչ կպչունների ակումբի անդամ են ու հանդարտեցնող ազդեցություն են թողնում Կարիճի բուռն էության վրա:

Առյուծի գոռոզությունն ու Խոյերի՝ շփման մեջ իրենց չափազանց ազատ, մտերմավարի պահելը նյարդայնացնում են Կարիճին: Կշեռքների մեջ նրան պակասում է զսպվածությունը, իսկ Այծեղջյուրների մեջ դուր չի գալիս նրա մշտական մռայլությունը: Եվ եթե ձեր տոնը ձեզ համար թանկ է, մի սեղանի շուրջ իրար կողքի մի նստեցրեք Կարիճին ու Ջրհոսին: Եթե այս կանոնը շրջանցեք, պատրաստ եղեք համընդհանուր կոնֆլիկտի:

Աղեղնավոր

Ծանոթացեք, ահա նա է իդեալական հյուրը: Հրաշալի գլուխ է հանում գինու բոլոր սորտերից ու լավ խոհանոցից, ոչ մի րոպե չի կորցնում չափավորությունն ու զսպվածությունը: Աշխարհի վերջի մասին դեբատներ, նորաձևության վերջին ճիչերի մասին դատարկ զրույցները. Աղեղնավորը ցանկացած թեմայի շուրջ հաճույքով կզրուցի: Նա հաճույքով կհյուրասիրի սեղանի շուրջ նստած իր հարևաններին, բոլոր լռակյաց հյուրերին կներգրավի ընդհանուր քննարկման մեջ: Նրա ուշադրությունն ու հմայքը հենց ճաշկերույթների համար են, որտեղ պետք է տեղից շարժել ամաչկոտ հյուրին ու նրան ստիպել ինքնադրսևորվել:

Դրանից բացի, Աղեղնավորը շատ լավ ունկնդիր է, քանի որ նրա մեծագոհությունն ու համբերատարությունը սահմաններ չեն ճանաչում: Կրկնենք, որ նա որպես հյուր անգին է: Աղեղնավորը ցանկացած նշանի համար շատ լավ սեղանի ընկեր կլինի բացառությամբ Այծեղջյուրի, որի հետ կապ հաստատելիս դժվարություններ են առաջանում: 

Այծեղջյուր

Նա բոլոր բնագավառներում իրեն մասնագետ է համարում և հենց դրա պատճառով էլ երեկույթի լավագույն տարբերակը չէ: Բացի այդ, փակ ու ծածկամիտ մարդ է, կասկածում է ինքն իր ու շրջապատողների վրա: Բայց եթե սեղանի շուրջ վերջին գիտական բացահայտումների կամ համաշխարհային տնտեսության մասին զրույց բացվի, ապա Այծեղջյուրն այնպես կփայլի, որ բոլոր հյուրերը հոգոց կհանեն:

Այծեղջյուրի մոտ սեղանի շուրջ նստեցրեք Ցուլին, Կույսին կամ Ձկներին, որոնք նրա ֆոնին ցուցադրվելու փորձեր չեն անի: Մյուսները նրան հարմար չեն, ինչն էլ դժվարություններ է առաջացնում Այծեղջյուրին սեղանի շուրջ տեղավորելու հարցում: 

Ջրհոս

Նա բնածին պրովոկատոր է, որն ունակ է տանտիրուհու կամ տանտիրոջ մոտ նյարդային դող առաջացնել: Երեկույթի գոհացնող մթնոլորտի դեպքում նա հաճելի զրուցակից կլինի: Իսկ եթե նման մթնոլորտը բացակայի, սեղանի շուրջ բոլորի համար տեղը քիչ կլինի:

Երկվորյակները կարող են առանց իրենք իրենց վնաս տալու սեղանի շուրջ ընկերակից դառնալ Ջրհոսի համար: Ջրհոսի հակապատկերը Առյուծն է, որով գրավում ու նույնիսկ կախարդում է նրան: Ջրհոսին հրաշալի հարևաններ կլինեն նաև Ձկներն ու Աղեղնավորը, որոնք ունիվերսալ ընկեր-բարեկամ կլինեն: Իսկ Ջրհոսից որքան հնարավոր է հեռու է պետք նստեցնել Այծեղջյուրին, Կարիճին ու ցանկալի է նաև՝ Կույսին, Ցուլին ու Խեցգետնին: 

Ձկներ

Պետք չէ սպասել, որ Ձկները սեղանի շուրջ թամադայի դեր են ստանձնելու: Դա նրանց օպերայից չէ: Նրանք փայլում են երկրորդ դերերում: Ձկները տեղ-տեղ էքստրավագանտ, չափավոր զվարճալի ու զուսպ են: Բնականաբար, այս մարդը կարող է կատակի տրամադրություն չունենալ, բայց ցանկացած իրավիճակում հաճելի ու սիրալիր է: Եթե սեղանի շուրջ թեժ բանավեճերով ու բախումներով փոթորիկ սկսվի, ապա որպես իրավիճակը կայունացնող կարող է հանդես գալ հենց Ձկները: Նա այն հյուրն է, ով առանց ավելորդ խնդիրների կընկերակցի ցանկացած նշանի ներկայացուցչի:


Moder-003 324 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 34
Հյուրեր/Гостей: 34
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով