ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1116 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 30-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:07-ը, ընտրության օր է: Ժամանակն է եզրակացություններ անել ու մաքրել մտքերը: Բարենպաստ է նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել այգում: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստներն ակտիվ օգտագործելուն կհանգեցնեն: Անբարենպաստ է զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, տխրելն ու ճամփորդելը:



Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 04:07-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստության ու ներդաշնակության ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքել, ճամփորդել, մոռանալ խելամտության ու ռացիոնալ լինելու մասին:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը խորհրդանշում է օրենքը, արդարությունը: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսքել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Նախապատվությունը տվեք հում, դառը-աղի, կծու ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1116 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8