Հունվարի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հունվարի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը

28.01.2019 в 21:00 | Լուսնային

Հունվարի 29-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 17:32-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 02:53-ը, պետք է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել և տրվել սիրախաղերին: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, կարող եք մաքրություն անել: Խուսափեք պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելուց:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 02:53-ից, ընտրության օր է: Ժամանակն է եզրակացություններ անել ու մաքրել մտքերը: Բարենպաստ է նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել այգում: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստներն ակտիվ օգտագործելուն կհանգեցնեն: Անբարենպաստ է զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, տխրելն ու ճամփորդելը:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, հոգևոր ու ֆիզիկական ոևժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը հաճույք ու բավարարվածություն կպարգևի: Խորհուրդ է տրվում զբաղվել վերակառուցմամբ, վերանորոգմամբ, տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել: Գործարքներ մի կնքեք, ֆինանսական գործերով մի զբաղվեք: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից: Խուսափեք գինուց: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:



Moder-003 293 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme