ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1108 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 28-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 01:36-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, ուսումնասիրել սեփական արմատները, զբաղվել արխիվային աշխատանքներով: Կարող եք սովորեցնել ուրիշներին, փոխանցել ձեր փորձը, գիտելիքներ կուտակել: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 01:36-ից, պետք է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել և տրվել սիրախաղերին: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, կարող եք մաքրություն անել: Խուսափեք պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելուց: 

Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, նվերներ տալ, բարեգործություն անել, ամուսնանալ: Խուսափեք վիճելուց: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Երազներն աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1108 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8