ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1148 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 27-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 10:30-ից՝ Կարիճի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 00:16-ը, շատ լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերություն անելու համար: Նոր աշխատավայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, արժե ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, միայնակ մնալ, ծանր աշխատանք կատարել ու այդտեղ ծախսել բոլոր ուժերը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 00:16-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, ուսումնասիրել սեփական արմատները, զբաղվել արխիվային աշխատանքներով: Կարող եք սովորեցնել ուրիշներին, փոխանցել ձեր փորձը, գիտելիքներ կուտակել: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում:

Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր դռներ կբացվեն դեպի ապագա, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնությունը, չի կարելի կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Ուտելու հարցում չափավոր եղեք: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կտան:


Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1148 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6