ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1227 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 25-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 07:02-ից՝ Կշեռքի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 22:54-ը, անկեղծության ու բացահայտումների օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, ցանկացած տեսակի պարտքից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների օր է: Խորհուրդ է տրվում լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, հետևել ավանդույթներին: Խորհուրդ չի տրվում ձանձրալի ու հետաքրքրություն չառաջացնող գործերով զբաղվել: Մի ծանրաբեռնեք տեսողությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 22:54-ից, շատ լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերություն անելու համար: Նոր աշխատավայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, արժե ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, միայնակ մնալ, ծանր աշխատանք կատարել ու այդտեղ ծախսել բոլոր ուժերը:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ուրախ, պայծառ օր է: Կյանքը ճանաչելու, բացահայտելու օր է: Օրը կապված է կրթության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, կարգի բերել տունն ու հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքներն ու ինչ-որ բան պլանավորել: Կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել:


Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1227 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6