Հունվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հունվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը

18.01.2019 в 21:00 | Լուսնային

Հունվարի 19-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 06:43-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:45-ը, կարևոր օր է: Այն ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Բարենպաստ է ճամփորդելը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք կատարելը: Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել տեսողությունը: Օրվա հիվանդությունները արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 14:45-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ չափավորություն զարգացրեք ձեր մեջ: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Խորհուրդ է տրվում համեստ լինել ու պայքարել ծուլության դեմ: Խուսափեք վիճելուց, նվերներ ընդունելուց, ընտանեկան խնդիրները լուծելուց: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, շատ հատիկավորներ օգտագործեք:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Սա կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշան են կոնկրետ, իրական երազները:



Moder-003 213 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme