Հունվարի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հունվարի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը

17.01.2019 в 22:00 | Լուսնային

Հունվարի 18-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:56-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր հաստատելու, ուսման, կոնսուլտացիայի դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է խոհարարական տաղանդները դրսևորելը, սովորելը, տան համար իրեր պատրաստելը: Խորհուրդ չի տրվում մեծ գործեր ձեռնարկել, ճամփորդել, հարաբերություններում ինչ-որ բան փոխել:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 13:56-ից, կարևոր է: Այն ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Բարենպաստ է ճամփորդելը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք կատարելը: Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել տեսողությունը: Օրվա հիվանդությունները արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կառանձնանա լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա ճշմարիտ գործի համար պայքարի, ասպետություն դրսևորելու օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր ձեռնարկել, ֆիզիկական աշխատանք անել, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլը ցանկալի չէ: Երազում պայքար, կռիվ տեսնելը թշնամու հետ խնդիրների մոտալուտ լուծում է նշանակում: Լավ նշան է երազում ձեզ ակտիվ տեսնելը:



Moder-003 184 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme