ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1433 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 15-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:32-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքում, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերությունները խզելը, խոսքը հատկապես գործնական հարաբերությունների մասին է: Խորհուրդ չի տրվում նաև ճամփորդել: Խուսափեք դիետաներից: Այսօր բոլոր հիվանդներն իրենց ավելի թեթև կզգան:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 12:32-ից, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր առողջությամբ, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է առավելագույնս զգույշ լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելը:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա պլան մշակել: Ցանկացած ստեղծագործ նախաձեռնություն հաջող կլինի: Խուսափեք տխրելուց, ձանձրույթին տրվելուց ու շտապելուց: Կարկանդակներ թխեք ու հյուր կանչեք: Կարող եք գինի խմել: Լավ նշան է երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1433 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7