ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1173 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 14-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 21:31-ից՝ Ցուլի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:14-ը, պետք է ամեն քայլը կշռադատել ու հաշվարկել: Շատ օգտակար կլինի այն մարդուն ներելը, ով վիրավորել է ձեզ: Օրը բարենպաստ է այգում աշխատելու ու ճամփորդությունների համար: Կարևոր կլինի ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատանքի համար: Խուսափեք ստելուց, հպարտությունից: Ոչ ադեկվատ լինելը կարող է վերջ դնել ցանկացած նախաձեռնության: Պետք չէ շատ ակտիվ լինել:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 12:14-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքում, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերությունները խզելը, խոսքը հատկապես գործնական հարաբերությունների մասին է: Խորհուրդ չի տրվում նաև ճամփորդել: Խուսափեք դիետաներից: Այսօր բոլոր հիվանդներն իրենց ավելի թեթև կզգան:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա բարության, ժամանակի հանդեպ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերն ու մեծ մաքրություն անելը: Նախապատվությունը տվեք սառը ուտեստներին, կաթնամթերքին, հացին: Լավ նշան է երազները չտեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1173 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7