ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1167 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 13-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:58-ը, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերադասավորմամբ զբաղվելը: Խուսափեք անկոհոլ օգտագործելուց: Կարող եք օրգանիզմի ու ստամոքսի մաքրում անցկացնել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 11:58-ից, պետք է ամեն քայլը կշռադատել ու հաշվարկել: Շատ օգտակար կլինի այն մարդուն ներելը, ով վիրավորել է ձեզ: Օրը բարենպաստ է այգում աշխատելու ու ճամփորդությունների համար: Կարևոր կլինի ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատանքի համար: Խուսափեք ստելուց, հպարտությունից: Ոչ ադեկվատ լինելը կարող է վերջ դնել նախաձեռնություններին: Պետք չէ շատ ակտիվ լինել:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց լույսի ներքո չարը կոչնչանա: Սա նաև գաղտնիքների բացահայտման օր է: Խորհուրդ է տրվում նոր հագուստ գնել ու հագնել, նոր սանրվածք անել, զբոսնել: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին ու աղցաններին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1167 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6