ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1230 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 12-ը կիսում են կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 11:17-ից՝ Խոյի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:43-ը, գրքերի, գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Օրը լավն է ամուսնությունների համար: Կարող եք գնումներ անել, ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Խորհուրդ չի տրվում գրքեր, նամակներ ու փաստաթղթեր պատռել, բարկանալ երեխաների վրա, ինչ-որ մեկին վատը ցանկանալ, ամաններ կոտրել: Խուսափեք ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հարմար է վիրահատությունների համար, բայց հաջող չէ ատամնաբույժին այցելելու համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 11:43-ից, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերադասավորմամբ զբաղվելը: Խուսափեք անկոհոլ օգտագործելուց: Կարող եք օրգանիզմի ու ստամոքսի մաքրում անցկացնել:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել ձեզ, գայթակղություններին չտրվել: Ծանրության ու անմաքրության զգացումն այսօր սովորական երևույթ է: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր մարմինը և հոգին: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, խուսափեք սեռական կապերից: Հնարավոր են սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1230 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7