ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1285 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 11-ը կիսում են կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:27-ը, սիրո, բարության, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնարավոր է գտնեք կորած կամ գողացված իրերը: Խորհուրդ չի տրվում պատմել վատ երազները, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Ուշադիր եղեք շնչառական համակարգին: Օրը հարմար է երիտասարդացնող պրոցեդուրաների համար:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 11:27-ից, գրքերի, գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Օրը լավն է ամուսնությունների համար: Կարող եք գնումներ անել, ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Խորհուրդ չի տրվում գրքեր, նամակներ ու փաստաթղթեր պատռել, բարկանալ երեխաների վրա, ինչ-որ մեկին վատը ցանկանալ, ամաններ կոտրել: Խուսափեք ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հարմար է վիրահատությունների համար, բայց հաջող չէ ատամնաբույժին այցելելու համար: 

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակն Այծեղջյուրի նշանի տակ է: Սա շփման մեջ կանոններին հետևելու օր է: խորհուրդ է տրվում լինել մարդկանց հետ, հետևել իրադարձություններին: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը: Խուսափեք նաև սեռական կապերից: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան կերակուրներին, կաթնամթերքին: Լավ նշան է երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1285 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/11