ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1085 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 3-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 05:22-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, զուսպ, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից իրեր, զարդեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարող եք ոտքերը շատ սառը ջրի մեջ պահել:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 05:22-ից ու ավարտվում 14:01-ին, սիրո, ներողամտության, ամիսը եզրափակելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու փորձեք մեղքերը մաքրել ձեր վրայից: Սա անպիտանից հրաժարվելու ու զարգացման նոր շրջան մտնելու օր է: Այսօր շան հաչոցը նշան կլինի, որ ձեր կյանքի ճանապարհին սխալ եք թույլ տվել, որպես կանոն՝ անցած ամսին: Օրը լավը չէ գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, պարտք տալ: Սնունդը պետք է թեթև լինի: Բարենպաստ է եզրահանգումներ անելը, անցած ուղին վերլուծելը, ուրիշներին ուրախացնելը, անպիտանից հրաժարվելը, պարտքերը վերադարձնելը, գործերն ավարտին հասցնելը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ իրերի հետ գործ ունենալը:



Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 14:01-ից ու ավարտվում 24:00-ին, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, լավ է միայն պլանավորեք: Բարենպաստ է հանգստանալն ու հոսանքին տրվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խորհուրդ է տրվում չգերհոգնել, ալկոհոլ, կծու ու շատ տաք սնունդ չօգտագործել:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, մարմնական ու հոգևոր ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու հաճույք կպատճառի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով: Օրվա գույներն են դեղինի ու նարնջագույնի երանգները: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Այսօր հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1085 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5