ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 980 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 23-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 01:25-ը, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման առումով: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: 

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 01:25-ից, բացահայտումների, անկեղծության, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, ցանկացած պարտքից ազատվելու օր է: Սա լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, գոռոզությունը: Խորհուրդ է տրվում չծանրաբեռնել տեսողությունը:



Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Սա կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի, թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն աղտոտվելն ու փոշոտվելը: Օրվա գույներն են դեղինն ու վարդագույնը: Սնվելիս նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրական երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 980 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6