ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1140 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 21-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: 

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:39-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքով ուրախանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգոնությունը. անկառավարելի էներգիայի պատճառով այն իր մեջ շատ անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. լավագույն դեպքում՝ իդեալական սիրո սկիզբ, վատագույն դեպքում՝ կատաղություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 00:39-ից, պասիվ օր է: Սա ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Խուսափեք հարբեցողությունից ու շատ ծխելուց, պլանավորելուց, մարդկանց պիտակավորելուց: Ուշադիր եղեք երիկամներին. այսօր դրանք խոցելի կլինեն: Խորհուրդ է տրվում մաքրել մաշկը, մերսման հաճախել ու բաղնիք գնալ:



Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի տակ է, իսկ 19:53-ից՝ Խեցգետնի նշանի տակ: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործել, դատական գործընթացներ սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Այսօր ցանկացած կորուստ վատ նշան կլինի: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Բացասական են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1140 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5