/ Աստղագուշակ / Լուսնային / Հունիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
21.07.2019

Հունիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հունիսի 20-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 06:00-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:06-ը, ամենամաքուր օրերից մեկն է: Այսօր չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա մաքրության, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Այսօր պարտադիր պայման կլինի ներքին ներդաշնակության ու հանգստության զգացումը: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, օգտակար գործերով, պլանավորել ու հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Անհրաժեշտ է հանգստություն ու չափավորություն պահպանել: Խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 00:06-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքով ուրախանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգոնությունը. անկառավարելի էներգիայի պատճառով այն իր մեջ շատ անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. լավագույն դեպքում՝ իդեալական սիրո սկիզբ, վատագույն դեպքում՝ կատաղություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:



Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների ու գաղափարների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել: Սա հինը նորով փոխարինելու օր է: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ձեր անունն ամբոխի մեջ լսելը, բայց վատ նշան կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե արևային 2-րդ օրն այդ գույներին հանդիպեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Օրվա թվերն են 17-ը, 31-ն ու 48-ը: Լավ է այդ թվերին հանդիպել հեռախոսհամարների, տան, մեքենաների համարների տեսքով: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Գովազդ
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 152
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 10
Հյուրեր/Гостей: 10
Օգտատերեր/Пользователей: 0