/ Աստղագուշակ / Լուսնային / Հունիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
21.07.2019

Հունիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հունիսի 19-ը համընկնում է լուսնային 16-րդ օրվա հետ: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: 

Լուսնային 16-րդ օրը ամենամաքուր օրերից մեկն է: Այսօր չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա մաքրության, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Այսօր պարտադիր պայման կլինի ներքին ներդաշնակության ու հանգստության զգացումը: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, օգտակար գործերով, պլանավորել ու հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Անհրաժեշտ է հանգստություն ու չափավորություն պահպանել: Խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: 



Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա համար պլաններ կառուցել, լավը կլինեն ստեղծագործ նախաձեռնությունները: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Օրվա գույներն են ոսկեգույնն ու սպիտակը, փայլուն գույները: Բացասական կլինեն մուգ ու խամրած գույները: Կարող եք կարկանդակներ թխել ու հյուրեր կանչել, գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Գովազդ
Наш опрос
Оцените мой сайт
Ընդամենը - Всего ответов: 4
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 50
Հյուրեր/Гостей: 50
Օգտատերեր/Пользователей: 0