ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1217 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 17-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 20:13-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 22:25-ը, կարևոր օր է: Ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման փուլեր սկսելու ժամանակն է: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցրել եք այս օրը, կորցրել եք ամիսը: Պետք չէ մոռանալ, որ այսօր հաճախ տխրություն, մելանխոլիա ու կարոտ է կուտակվում: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը: Խուսափեք օծանելիք օգտագործելուց: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Կարող եք մաքրել օրգանիզմը թույներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:



Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 22:25-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք, հաղթեք ձեր մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք սեռական կապերից: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, սննդի մեջ շատ հատիկավորներ օգտագործեք, խուսափեք խնձոր ուտելուց: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: 

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որի շողերի ներքո չարը ոչնչանում է: Այսօր գաղտնիքները բացահայտվում են: Խորհուրդ է տրվում նոր հագուստ գնել ու հագնել, նոր սանրվածք անել, զբոսնել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խուսափեք օծանելիք ու կոսմետիկա օգտագործելուց, ճամփորդելուց: Օրվա գույներն են բոլոր փայլուն գույները, բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ երանգներն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև սննդին՝ աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում երաժշտություն ու ձայներ լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1217 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6