ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 996 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 16-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:18-ը, ինֆորմացիա կուտակելու, սովորելու, կոնսուլտացիայի դիմելու օր է: Օրը բարենպաստ է խոհանոցում աշխատելու, սովորելու, ձեռք բերելու, կուտակելու, տան ու տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր շատ լավ կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 21:18-ից, կարևոր օր է: Ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման փուլեր սկսելու ժամանակն է: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցրել եք այս օրը, կորցրել եք ամիսը: Պետք չէ մոռանալ, որ այսօր հաճախ տխրություն, մելանխոլիա ու կարոտ է կուտակվում: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը: Խուսափեք օծանելիք օգտագործելուց: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Կարող եք մաքրել օրգանիզմը թույլերից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:



Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Ծանր, գաղտնիքների բացահայտման օր է: Խորհուրդ է տրվում հետևել ձեզ, չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության ու աղտոտության զգացումը նորմալ կլինի: Մաքրեք տունը, մարմինը, հոգին, պայքարեք մակաբույծների ու ամեն կեղտոտ, չար բանի դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել: Խուսափեք սեռական կապերից: Մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը լավ նշաններ կլինեն: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն կարմիրն ու դեղինը: Այսօր հնարավոր են ծանր, սարսափ երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 996 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3