ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1062 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 15-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 13:02-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:02-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: 12-րդ լուսնային օրը վատ նշաններ են կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք տառապանքի, միայնության նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց պետք չէ թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: 

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 20:02-ից, ինֆորմացիա կուտակելու, սովորելու, կոնսուլտացիայի դիմելու օր է: Օրը բարենպաստ է խոհանոցում աշխատելու, սովորելու, ձեռք բերելու, կուտակելու, տան ու տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր շատ լավ կազդեն դեղերը:



Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա անկանխատեսելի ու կշիռ ունեցող օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց հոսքի մեջ, հետևել աշխարհին: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք, մարզվեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատել: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանն ու արևային անձրևը: Օրվա գույներն են երկնագույնը, կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնն այսօր բացասական են: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք բաց երկնքի տակ քնած ժամանակ: Երազում երկինք տեսնելը լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1062 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5