ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1079 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 14-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:42-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով. զբոսնել, մարմնամարզություն անել: Միջատների հետ զգույշ եղեք: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է պահանջվում: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելը, տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելն ու միջատներ սպանելը: 

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 18:42-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: 12-րդ լուսնային օրը վատ նշաններ են կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք տառապանքի, միայնության նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց պետք չէ թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: 



Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Ճակատագիրը կարող է նվերներ մատուցել: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին ու ուրիշներին օգնելուն: Սա շահույթի, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծեսերին ու կարգուկանոնին: Կարևոր փաստաթղթեր կազմելու, ունեցվածքի մասին հոգ տանելու ժամանակն է: Բարենպաստ կլինեն օրգանիզմի, մաշկի մաքրումն ու ատամների բուժումը: Կարող եք նվերներ անել: Երազում կամ իրական կյանքում մազերը կտրելը վատ նշան կլինի: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Ուտելիքներից կարելի է ամեն ինչ, բայց ցանկալի է կաթնամթերքը: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1079 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8