/ Новости сайта / Լուսնային / Հունիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
25.06.2019

Հունիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հունիսի 13-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 08:02-ից՝ Կարիճի: 

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է մինչև 17:20-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման հետ կապված գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերությունները խզելն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 17:20-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով. զբոսնել, մարմնամարզություն անել: Միջատների հետ զգույշ եղեք: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է պահանջվում: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելը, տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելն ու միջատներ սպանելը: 



Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարեգործության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում լինել տանը, երեխաների հետ, հաշտվել ու չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել, կարող եք միայն ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, ծաղիկների ու թռչունների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության ու ներդաշնակության զգացում ունենալը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ բնույթ կրեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
«  Июнь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Наш опрос
Оцените мой сайт
Ընդամենը - Всего ответов: 3
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 19
Հյուրեր/Гостей: 19
Օգտատերեր/Пользователей: 0