ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1087 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 12-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:58-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են կործանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն, ակտիվությունն այսօր կպատժվի, նրա հետևանքներն էլ սարսափելի կլինեն: Այսօր կսրվեն ֆոբիաներին ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 15:58-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման հետ կապված գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերությունները խզելն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:



Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Տոտալ մաքրության ենթարկեք ձեր բնակարանն ու ձեր ներսը: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու շրջապատող աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում զոհ գնալ պրովոկցիաներին: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա լավագույն ուտելիքները կաթը, սև հացն ու աղը կլինեն: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Օրվա բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1087 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8