ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 940 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 9-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 13:45-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը, արկածներ ունենալը: Անբարենպաստ է գրքեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար, բայց լավը չէ ատամնաբույժին այցելելու համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:45-ից, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, կերպափոխությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել:



Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողի գույնը: Օրվա թվերն են 59-ն ու 30-ը: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում տեսնեք ձեր շրջապատը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 940 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6