ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1017 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 6-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 08:24-ից՝ Կույսի: 

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 09:27-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը, այգեգործությամբ զբաղվելը: Կարող են գտնվել վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 09:27-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրն անցկացնել ճանապարհին: Այսօր կարող եք ուտել այն ինչ ուզում եք. օրգանիզմն արագ կյուրացնի սնունդը: Սննդակարգին մեծ ուշադրություն դարձրեք, չի կարելի սոված մնալ կամ հակառակը՝ ծանրաբեռնել ստամոքսը: 



Այսօր արևային 18-րդ օրն է: Սա թեթև ու ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ: Իսկ ահա գնումներ անելն անցանկալի է: Օրը լավն է դատական որոշումների, բողոքարկումների համար: Սա առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Տան մոտ մետաղադրամ գտնելն այսօր սիրային հաջողության նշան կլինի: Նախապատվությունը տվեք մուգ, խիստ գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1017 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5