ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 982 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 31-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 17:17-ից՝ Առյուծի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:15-ը, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 04:15-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ ու կանխատեսում սուտ կլինի: Սա աղետների ու անկումների օր է: Խորհուրդ է տրվում վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, սառը ջրի մեջ պահեք ոտքերը:



Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել, օրգանիզմը մաքրելու շրջափուլ սկսել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Խոնավ ու քամոտ եղանակն այսօր վատ նշան կլինի: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Սնվելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կկրեն իրենց մեջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 982 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6