ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1054 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 27-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 10:28-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:22-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու ժամանակ է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելն ու հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում կուտակված ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անել, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Կարող եք զբաղվել բուժմամբ:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 01:22-ից, միայնության, երևակայության վրա կենտրոնանալու օր է: Բարենպաստ է հանգստությանն ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնանալը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 



Այսօր արևային 9-րդ օրն է: Օրը կապված է փայլի, ստեղծագործ պոտենցիալը բացահատելու հետ: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Այրեք հինն ու անպիտանը: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ աշխատելիս: Դռներն ու լուսամուտները բացող քամին այսօր լավ նշան կլինի: Վատ նշաններ կլինեն, եթե կրակը մարի, հրդեհներ ու այրվածքներ լինեն: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, շագանակագույնին, դեղինին: Բացասական կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ յուրացվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ կլինի, եթե ուրախ ու առույգ արթնանաք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1054 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4