ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 993 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 25-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 01:41-ից՝ Ցուլի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:45-ը, տխրության, կյանքը իմաստավորելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, սեփական արմատներն ուսումնասիրելն ու արխիվային աշխատանքներ անելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:45-ից, չի կարելի անգործության մատնվել: Փորձեք ճնշել ձեր վախը, խուսափեք սիրախաղերից, որոնք ուժերի անկման պատճառ կարող են դառնալ: Այսօր արթնանալու է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով ու մաքրելով: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Ուշադիր եղեք նաև ողնաշարին: Խուսափեք միս ուտելուց, նախապատվությունը տվեք կաթին, կաթնամթերքին:



Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու օր է: Լավագույն օրն է սիրո ու ստեղծագործ նախաձեռնությունների համար: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, զվարճանալ, երգել, հնարավորինս քիչ հագուստ կրել: Օրը կարող եք անցկացնել նաև տանից դուրս: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 12, 49, 56: Բարի կլինեն պտուղների ու բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 993 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5