/ Աստղագուշակ / Լուսնային / Հուլիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
20.08.2019

Հուլիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հուլիսի 22-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 14:01-ից՝ Խոյի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:03-ը, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստով: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է ընկնել իր շուրջը հյուսված դիվային ցանցը: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: 

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 00:03-ից, բացահայտումների, անկեղծության օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու ժամանակ է: Լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են գոռոզությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:



Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը բնութագրվում է ակտիվությամբ ու լարվածությամբ: Սա արդար գործի համար պայքարելու, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականությանը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ նշան կլինի ափսեի կոտրվելը: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում պայքար ու կռիվ տեսնելը թշնամու հետ խնդիրների շուտափույթ լուծում են կանխատեսում: Լավ կլինի, եթե երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնեք:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 21
Հյուրեր/Гостей: 21
Օգտատերեր/Пользователей: 0