/ Աստղագուշակ / Լուսնային / Հուլիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
21.08.2019

Հուլիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հուլիսի 20-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 01:18-ից՝ Ձկների:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:48-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, պլանավորելը, մարդկանց պիտակավորելը: Ուշադիր եղեք երիկամներին. այսօր դրանք խոցելի կլինեն, կթուլանան:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 23:48-ից, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստով: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է ընկնել իր շուրջը հյուսված դիվային ցանցը: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: 



Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Խնայեք կրակը: Քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելն այսօր լավ նշաններ կլինեն: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ ձեր անունը լսելը, սակայն վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, երկնագույնը, կանաչակապտավունը: Եթե այսօր հանդիպեք այս գույներին, համարեք օր ճիշտ ուղի եք ընտրել: Օրվա թվերն են 17-ը, 31-ը, 48-ը. լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսահամարների, տան ու մեքենաների համարների տեսքով: Ալկոհոլ օգտագործելն այսօր անցանկալի է: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 9
Հյուրեր/Гостей: 8
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003