ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1181 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 19-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:30-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը. անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձր մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, իսկ ցածր մակարդակում՝ հարբեցողություն ու կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոնակատարություններ, տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 23:30-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, պլանավորելը, մարդկանց պիտակավորելը: Ուշադիր եղեք երիկամներին. այսօր դրանք խոցելի կլինեն, կթուլանան:



Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ուրախության, ստեղծագործելու հետ: Խորհուրդ է տրվում ամսվա պլաններ կառուցել: Ցանկացած ստեղծագործ նախաձեռնություն լավը կլինի: Կարող եք նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Կրակ ու կայծակ տեսնելը լավ նշան կլինի. դրանք հաջող նախաձեռնությունների նշաններ կլինեն: Լավ նշան կլինի նաև առավոտյան թռչունների երգը լսելը: Մարող կրակը վատ նշան կլինի: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, փայլուն գույները: Բացասական կլինեն մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են 21-ն ու 72-ը: Կարկանդակներ թխեք ու հյուր կանչեք, կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1181 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2