/ Աստղագուշակ / Լուսնային / Հուլիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
21.08.2019

Հուլիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հուլիսի 17-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 13:18-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:40-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք ու հաղթեք մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: 15-րդ լուսնային օրը տեսած երազը մեկ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք սեռական կապերից: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, հատիկավորներին, խուսափեք խնձոր ուտելուց:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 22:40-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, չարությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն պահպանել, չխախտել հոգեկան ներդաշնակությունը: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիվություն ու նախանձ ցուցաբերելը: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել:



Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որի շողերի ներքո չարը ոչնչանում է: Գաղտնիքների բացահայտման, դիմակազերծման օր է: Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, նոր կտրվածք անել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խուսափեք օծանելիք ու կոսմետիկ միջոցներ օգտագործելուց: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Մուգ գույներն ու կանաչը բացասական են: Նախապատվությունը տվեք թեթև սննդին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 7
Հյուրեր/Гостей: 6
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003