ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1197 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 11-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:29-ը, վատ նշաններին պետք է շատ ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 16:29-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր, նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:



Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա սիրո, հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել ու լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան գործերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դեղին մետաղադրամներ, դիմակներ գտնելը, լավ նշան է նաև, եթե ժամերը փոխել են իրենց ընթացքը: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Այսօր երազներ չտեսնելը լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1197 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5