ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Գաղտնի ընկերներն ու թշնամիները
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 8069 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Չինացի աստղագետները հորոսկոպի 12 նշանները չորս խմբի են բաժանում, ամեն խմբում՝ երեք նշան: Այս խմբերն անվանում են Ազգակցական եռանկյունի: Եռանկյունիներից յուրաքանչյուրի անդամները համախոհներ են ու կարող են իրար մեջ կիսել իրենց հաջողությունը:

Այդ եռանկյունիներն են.

Մարտիկներ. Առնետ, Վիշապ, Կապիկ:

Նրանց հատկանիշներն են փառասիրությունը, շարժունակությունը և աշխատունակությունը:

Ինտելեկտուալներ. Ցուլ, Օձ, Աքաղաղ:

Նրանց հատկանիշներն են կենտրոնացվածությունը, վճռականությունը և ուժը:

Էնտուզիաստներ. Շուն, Վագր և Ձի:

Նրանց հատկանիշներն են հավատարմությունը, ազնվությունն ու ակտիվությունը:

Դիվանագետներ. Խոզ, Այծ և Կատու:

Նրանց հատկանիշներն են արտիստիզմը, հուզականությունն ու զգացմունքայնությունը:

Արևելյան հորոսկոպի այս 12 նշանները 6 զույգ են կազմում: Ամեն զույգում մեկը կանացի սկզբի կրողն է՝ ին, մյուսը տղամարդկային՝ յան: Համարվում է, որ զույգերից յուրաքանչյուրը մի կենդանակերպի տան մեջ է պրում: Այսպիսի մտերմությունը տիեզերական մակարդակով հզոր կապ է ստեղծում նրանց միջև: Այդ իսկ պատճառով նույն տանն ապրող երկու նշանների ամուսնական կամ գործնական կապը լավ հեռանկարներ ունի ու խոստանում է երկարատև ու արդյունավետ լինել:

Հաճախ, երբ մարդիկ սիրահարվում են առաջին հայացքից, պարզվում է, որ նրանց կենդանակերպի նշանները մի տան մեջ են ապրում: Կան նաև տներ, որոնք ավելի շատ նպաստում են գործնական, քան սիրային կապերի ստեղծմանը:

Ստեղծագործության ու խելքի տուն: Այս տան բնակիչներն են Առնետը (յան) ու Ցուլը (ին): Այս զույգում Առնետը սկսում է, իսկ Ցուլը` ավարտին հասցնում:

Աճի ու զարգացման տուն: Տան բնակիչներն են Վագրն (յան) ու Կատուն (ին): Այստեղ Վագրը ուժ է բանեցնում, իսկ Կատուն՝ դիվանագիտություն:

Կախարդության ու հոգևորի տուն: Տան բնակիչներն են Վիշապն (յան) ու Օձը (ին): Այս զույգում Վիշապը կախարդում է, իսկ Օձը գաղտնիք է ստեղծում:

Կրքի ու սեքսուալության տուն: Տան բնակիչներն են Ձին (յան) ու Այծը (ին): Այստեղ Ձին տղամարդկության խորհրդանիշն է, Այծը՝ կանացիության:

Կարիերայի ու կոմերցիայի տուն: Այս տան բնակիչներն են Կապիկն (յան) ու Աքաղաղը (ին): Այս զույգում Կապիկը ռազմավարություն է մշակում, իսկ Աքաղաղը կիրառում է տակտիկան:

Ընտանեկան կյանքի տուն: Տան բնակիչներն են Շունն (յան) ու Խոզը (ին): Այստեղ Շունն աշխատում է, իսկ Խոզը՝ վայելում:

Չինական կամ արևելյան հորոսկոպում գոյություն ունի ևս 2 խումբ, որոնցում զույգերին հատուկ հարաբերություններն են կապում: Դրանցից մեկը Գաղտնի ընկերների խումբն է: Այս զույգերն անբաժան են, նրանք պատրաստ են միասին հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու վատ ժամանակները:

Գաղտնի ընկերը հատկապես օգտակար է ձեզ համար բարդ ժամանակահատվածում կամ էլ, երբ հիվանդության հետևանքով կորցնում եք էներգիան:

Գաղտնի ընկերներն են.

Առնետն ու Ցուլը
Վագրն ու Խոզը
Կատուն ու Շունը
Վիշապն ու Աքաղաղը
Օձն ու Կապիկը
Ձին ու Այծը

Երկրորդ խմբի անդամները կենդանակերպի անիվում իրար դեմ դիմաց ընկած նշաններն են, որոնք համարվում են հակադրություններ (անտագոնիստներ) ու թշնամի են իրար: Այսպիսի զույգերում մարդիկ իրար հանդեպ դրսևորում են իրենց հատկանիշների ամեն բացասականը. այսպիսի հարաբերություններին վիճակված չէ ու պետք էլ չէ երկար տևել:

Անտագոնիստներ են.

Առնետն ու Ձին
Ցուլն ու Այծը
Վագրն ու Կապիկը
Կատուն ու Աքաղաղը
Վիշապն ու Շունը
Օձն ու Խոզը

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 8069 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/11