ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ես և իմ հայելին
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 3314 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Աստղագիտության մեջ «Ես և իմ հայելին» հարաբերությունները նույն նշանին պատկանող մարդկանց միջև հարաբերություններն են, ինչպես օրինակ՝ Խոյ-Խոյ, Ցուլ-Ցուլ, Երկվորյակ-Երկվորյակ և այլն:

Որպես կանոն, մեր սեփական նշանի մարդիկ ձգում են մեզ, քանի որ նրանց մեջ մեզ նման շատ ընդհանուր բաներ ենք տեսնում, իսկ ինչպես հայտնի է՝ նմանը նմանին է ձգում: Շատ հաճախ նույն նշանին պատկանող մարդիկ ընկերական հարաբերություններ են պահպանում, նաև բիզնեսում լավ գործընկերներ են դառնում: Իսկ ահա անձնական հարաբերություններում միության այս տիպը միշտ չէ, որ դրական զարգացում է ստանում. հաճախ մեզ կարող է նյարդայնացնել մեզ չափից դուրս շատ հիշեցնող զուգընկերը: Իդեալականորեն իրար լրացնելու համար նաև նշանակալի տարբերություններ են պետք:

Իրար լավ հասկանում են Կարիճ-Կարիճ, Խեցգետին-Խեցգետին զույգերը, մնացածների մասին դժվար է որոշակի բան ասելը, սակայն մեծ մասամբ մեր նշանը մեզ քիչ է հետաքրքրում, քանի որ նման էներգետիկայի կրող է: Երբեմն հարաբերությունները կարող են մրցակցային բնույթ ստանալ ինչպես գործերում, այնպես էլ սիրո մեջ:

Խոյ-Խոյ

Երկու Խոյերը կարող են բախվել մեկը մյուսի բուռն խառնվածքի հետ, ինչն էլ անվերջանալի վեճերի ու հաշտությունների ալիք առաջ կբերի: Այս հարաբերությունները լի կլինեն հույզերով, իսկ միության տևականությունը ուղիղ կապվածություն կունենա երկուսի համբերությունից:

Ցուլ-Ցուլ

Երկու Ցուլ կարող են այդպես էլ անհրաժեշտ բառերը չգտնել միություն կազմելու համար, քանի որ երկուսի մոտ էլ պակասում է շարժիչ ուժը, ու նրանք չափից դուրս չեզոք են մեկը մյուսի հետ հարաբերություններում: Եվ եթե հրաշքը տեղի է ունենում, ու Ցուլերը զույգ են ստեղծում, այս կապը կարող է երկար տևել, քանի որ երկուսն էլ ձգտում են կյանքի զգայական հաճույքներին:

Երկվորյակ-Երկվորյակ

Երկու Երկվորյակ կարող են հիանալի ընկերական միություն ստեղծել՝ հիմնված ընդհանուր հետաքրքրությունների վրա, իսկ ահա սիրային պլանում նրանք արագ կձանձրացնեն մեկը մյուսին ու կսկսեն ազատություն փնտրել: Այս հարաբերություններում կապը պահող զուգընկեր չկա, այդ պատճառով էլ Երկվորյակ-Երկվորյակ միությունը հազվադեպ է երկարատև լինում:

Խեցգետին-Խեցգետին

Խեցգետին-Խեցգետին համադրությունը այս շարքում եզակիներից է, որն ունակ է երկարատև գոյատևման: Զուգընկերներից երկուսն էլ ընտանեկան ամուր կապերի կողմնակից են, նրանք ռոմանտիկ են ու կարող են մեկը մյուսին ջերմությամբ, հոգատարությամբ շրջապատել:

Առյուծ-Առյուծ

Դժվար չէ պատկերացնել, որ երկու Առյուծների համար դժվար կլինի մեկը մյուսի հետ. չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրին հիացող է պետք, այլ ոչ թե հավասար մրցակից: Կապը հնարավոր է, եթե Առյուծներից մեկը զոհաբերի իր արքայական դիրքը զուգընկերոջ օգտին:

Կույս-Կույս

Երկու Կույս իրենց սիրային պատմությունն աշխատանքի կվերածեն, ավելի ճիշտ՝ հարաբերություններին ուղղված մշտական աշխատանքի: Նրանք առանց ձեռքերը ծալելու անդադար կգործեն՝ ուղղելով այս կամ այն թերացումը: Իսկ ահա ռոմանտիկայի ու զգայունության պակաս նրանք հաստատ կունենան: Այնպես որ զգայական հաճույքներ նրանք պետք է փնտրեն այլ նշանի մարդկանց հետ:

Կշեռք-Կշեռք

Քիչ հավանական է, որ երկու Կշեռք ցանկանան միություն ստեղծել, քանի որ նրանք, որպես կանոն, իրենց հակադրություններին են փնտրում: Սակայն եթե դա տեղի ունենա, հարաբերությունները հավասարազոր կլինեն՝ հագեցած զիջումներով: Դա կարող է բերել նրան, որ Կշեռքի ամենավատ հատկանիշները կմեծարվեն, քանի որ չի լինի մեկը, որ կմատնանշի դրանք:

Կարիճ-Կարիճ

Այս հարաբերությունները հնարավոր են այն դեպքում, եթե երկու Կարիճներն էլ հասուն են ու կարողանում են զիջումների գնալ: Հակառակ դեպքում առաջին իսկ սկանդալը սկիզբ կդնի հաջորդող բազմաթիվ սկանդալներին: Եթե երկուսին էլ հաջողվի հասկանալ ու ներել միմյանց սխալները, ապա այս կապը կարող է հագեցած լինել հույզերով ու զգացմունքներով:

Աղեղնավոր-Աղեղնավոր

Երկու Աղեղնավոր հարաբերությունների սկզբում կարող են որոշել, որ գտել են իրենց երկրորդ կեսին, քանի որ նրանք շատ ընդհանուր բան ունեն: Սա կլինի ընդհանուր հետաքրությունների և մշտական բանավեճերով ու զրույցներով հագեցած միություն: Այս կապի գլխավոր թշնամին Աղեղնավորի չափից դուրս ուղղախոսությունն է: Առանց մտածելու մեկը մյուսին անկեղծություններ ասելը կարող է փչացնել հարաբերությունները:

Այծեղջյուր-Այծեղջյուր

Երկու Այծեղջյուրներ ունակ են երկարատև, հանգիստ ու հավասարակշռված հարաբերությունների, նրանք կարող են ողջ կյանքում կողք կողքի ապրել ու իրենց երջանիկ զույգ համարել: Միայն թե նրանցից յուրաքանչյուրը գաղտնի ավելի էմոցիոնալ զուգընկերոջ մասին կերազի ու ռոմանտիկ հաճույքների կարիք կզգա:

Ջրհոս-Ջրհոս

Բարդ միություն է, որը հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկուսն էլ կարողանան պայմանավորվել իրար հետ: Նրանք երկուսն էլ հստակ կենսական դիրքորոշում ունեն ու մտադիր չեն դրանում ինչ-որ բան փոխել: Իրար հարմարվել նրանք չեն էլ փորձի, ավելի շուտ կփակեն դուռն իրենց հետևից ու կհեռանան:

Ձկներ-Ձկներ

Երկու Ձկներ միավորվելով կարող են հիանալի ստեղծագործական միություն ստեղծել, որը հագեցած կլինի զգացմունքներով ու հույզերով: Միայն մի խնդիր կա. նրանք երկուսն էլ շատ ընդհանուր վատ սովորույթներ ունեն, որոնք կարող են մեկը մյուսի մոտ զարգացնել ու փչացնել իրենց կյանքը:

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 3314 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/6