ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Երկնային ռազմիկի կարմա
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3052 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Այն մարդիկ, ովքեր ծնվել են ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում, պատկանում են Երկնային զորքին: Այդ ժամանակահատվածներն են.

1925 թ. ապրիլի 17-ից - 1925 թ. նոյեմբերի 14-ը,
1932 թ. ապրիլի 17-ից - 1932 թ. նոյեմբերի 14-ը,
1939 թ. ապրիլի 17-ից - 1939 թ. նոյեմբերի 14-ը,
1946 թ. ապրիլի 17-ից - 1946 թ. նոյեմբերի 14-ը,
1953 թ. ապրիլի 16-ից - 1953 թ. նոյեմբերի 14-ը,
1960 թ. ապրիլի 16-ից - 1960 թ. նոյեմբերի 14-ը,
1967 թ. ապրիլի 16-ից - 1967 թ. նոյեմբերի 14-ը,
1974 թ. ապրիլի 16-ից - 1974 թ. նոյեմբերի 14-ը,
1981 թ. ապրիլի 16-ից - 1981 թ. նոյեմբերի 14-ը,
1988 թ. ապրիլի 16-ից - 1988 թ. նոյեմբերի 14-ը,
1995 թ. ապրիլի 16-ից - 1995 թ. նոյեմբերի 14-ը,
2002 թ. ապրիլի 15-ից - 2002 թ. նոյեմբերի 13-ը:

Նման կարմայի բարձրագույն մակարդակով դրսևորումը կապված է անձնազոհության, արդարության պաշտպանության հետ:

Միջին մակարդակով դրսևորված այս կարման մարդուն օժտում է յուրաքանչյուր մարտում անխոցելիությամբ՝  լինի դա մարտադաշտում զինվորական պարտքը կատարելիս, թե խաղաղ ժամանակ արդարությունը պաշտպանելիս: Հակառակ տրամաբանության բոլոր օրենքներին և երկրային ֆիզիկային, գնդակներն այս մարդկանց շրջանցում են, ռումբերը նրանց կողքին չեն պայթում: Սակայն սա շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդու արժանիքները գերազանցում են նրա ստացած պարգևներրը: Երբ դրանք հավասարվում են, պաշտպանությունը թուլանում է, քանի որ սպիտակ կարմայի միջին մակարդակով դրսևորումը նշանակում է հատուցում ըստ վաստակների:

Այն մարդուն, ում մոտ այս կարման դրսևորվում է ցածր մակարդակով, Լույսի ուժերը թույլ չեն տալիս կամա թե ակամա մարդասպան դառնալ, փրկում են բռնության ենթարկվելու վտանգից, կոպտությունից ու գռեհիկությունից:

Լույսի աշխարհի հետ ամուր կապեր ունենալու համար նրանք պետք է ճիշտ ժամանակին խիզախություն և անվեհերություն ցուցաբերեն, լինեն արդարության պաշտպան, իրենց մեջ ձևավորեն անձնազոհության պատրաստակամություն:

Բաժին: Կարմա | Դիտումներ: 3052 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5