Ձիու բնութագիրը

Ձիու բնութագիրը

28.03.2019 в 15:00 | Արևելյան

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Վաղնջական ժամանակներից Ձին իր նպատակասլացության շնորհիվ խորհրդանշել է ինտելեկտի ուժն ու գիտակցությունը՝ իր շարժումների թեթևությունը լրացնելով մտքի արագությամբ:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Չինաստանում Ձին Յան կենդանի է համարվում, որը մարմնավորում է գործողությունը, տղամարդկային սկիզբն ու մտավոր ակտիվությունը: Բացի այդ, համարվում է, որ Ձին երջանկություն է բերում: Դեռ վաղ ժամանակներից Ձիու սմբակը կախարդական իր է համարվել, որը երջանկություն է բերել իր տիրոջը: 

Դիցաբանությունը

Արևելյան դիցաբանության համարյա բոլոր լեգենդներում Ձին ներկայացվում է որպես տրանսպորտային միջոց հոգու դեպի աստված կատարելիք ճամփորդության մեջ: Այսկերպ նա այն կենդանիներից մեկն է, որը կապված է  աստվածների հետ:

Չինաստանում Ձին երկինքը մարմնավորող հին աստծո՝ Չանգ Կոյի խորհրդանիշն է:

Ձիու տարի

Ձիու տարուն ժամանակն է անցնել գործի: Սա նշանակալի ու արագ առաջընթացի տարի է, երբ պլաններից շատերը սկսում են ամենաանսպասելի ձևով կյանքի կոչվել: Ձիու Յան էներգիան անցնում է արդյունավետ գործունեության: Իհարկե, նման լարված ռիթմը կարող է ուժասպառ անել, եթե չկարողանաք ծանրաբեռնվածությունը չափաբաժինների վերածել: Նյարդային էներգիայի սպառումն էլ հսկայական կլինի: Նա, ով չկարողանա տանել այս տեմպն ու մնա իր տեղում, պարզապես բուխարու ածխի կտորի նման կանհետանա:

Այս տարի մեդալի մյուս կողմում էյֆորիան ու քմահաճույքները կլինեն:

Ձիու ազդեցությունը նշանակալի կլինի նաև միջազգային մասշտաբներով. կաճի արտադրությունը, համաշխարհային տնտեսությունը կզարգանա: Այս տարի կխախտվի արմատացած սոցիալական համակարգերի հանդեպ հավատը: Հասարակության մեջ կզգացվի խելահեղության ու անհոգության ոգին: Որպես արդյունք՝ տարբեր գաղափարական խմբեր կստեղծվեն: Ընդհանուր առմամբ, արվեստի ու տնտեսության մեջ գրանցված հաջողություններն այս տարի շոշափելի կլինեն:


 

Կենդանու ընդհանուր բնութագիրը

Պետք չէ մոռանալ, որ Ձին այն կենդանին է, որին ազատություն է պետք: Նա իրեն երջանիկ կարող է զգալ միայն առանց կապերի, նույնիսկ ընտելացվելու դեպքում նրա ոգին միշտ վայրի է մնում: Ձիու գործողությունները նրբագեղ են ու արագ, նա երբեք աննկատ չի մնում և իր վրա է հրավիրում շատերի ուշադրությունը:

Ձիու միտքը սուր է ու խորը, իսկ վարքն ավելի ճկուն է, քան կարելի էր սպասել այս իմպուլսիվ, համառ ու տաքարյուն կենդանուց: Ոչ մի արգելք չի կանգնեցնի վազող Ձիուն:

Այս կենդանու մյուս հատկությունը եսակենտրոնությունն է: Ձին կարող է մոռացկոտ, ցրված ու նույնիսկ միամիտ թվալ, բայց նա միշտ քմահաճ երեխայի նման ձգտում է, որ ամեն ինչ իր ուզածի նման լինի: Փայլուն խելքի տակ էլ թաքնված է վայրի ոգին, որը լսում է միայն սեփական սրտի ձայնին:

Ձիու անհատական գծերը

Ձին պետք է իրեն միշտ բոլոր կապանքներից ազատ զգա: Նրա ակտիվ էությունը անընդհատ շարժման կարիք ունի: Նա փոփոխական է, անկայուն, քմահաճ ու անկանխատեսելի: Ձին, վտանգը բնազդաբար զգալով, փախուստի է դիմում, և նրան վազքարշավի համար տարածություն է պետք: Եթե նրան պատին դեմ տաք, ագրեսիվ ու շատ վտանգավոր կդառնա:

Ձին անուղղելի իդեալիստ է, նա ունակ է սլանալ իր իդեալի հետևից, որին սրբորեն հավատում է և կամ էլ ողջ կյանքը նվիրել գոյություն չունեցող երջանկությանը հասնելուն: Երբեմն նրան պակասում են հանգիստը, քնքշությունն ու ջերմությունը: Ձիու հույզերը իմպուլսիվ են և անկայուն, սակայն եթե նա սիրում է, ապա ողջ սրտով ու հոգով: Նա ուրախ էություն ունի, շփվող է, հեշտությամբ է փոխհասկացողության հասնում իր նմանների հետ: Սակայն պարտականություններից կրակի նման փախչում է:

Այս նշանի մյուս բնութագրական գիծը նրա ստեղծագործ ոգին է՝ երևակայությունը: Նրա համար կարևորը մարդկանց իր հետևից տանելն է: Նա կփորձի բոլոր ձևերով իր վրա ուշադրություն գրավել՝ դիմելով դրամատիզացիային ու դերասանական էֆեկտներին: Ձին հասարակության մեջ արժանի դիրք գրավելու, հասարակական կյանքին ակտիվ մասնակցելու կարիք է զգում և ամեն ինչ կանի դրան հասնելու համար:

Ձին սիրում է կոպիտ խաղն ու ինտենսիվ կյանքը: Նրան դուր է գալիս կտրուկ ու ճիշտ որոշումներ ընդունելը: Նրա մեջ ուժեղ է մրցակցության ձգտումը, նա իրեն անհրաժեշտ մարզավիճակում պահելու համար վտանգի ու ռիսկի կարիք է զգում:

Ինչպես ճանաչել Ձիուն

Շարժուն, թեթև քայլվածքով ու հեղափոխական ոգով Ձին շատ գրավիչ տեսք ունի: Նա անհատական ոճ ունի և հագուստի, և պահվածքի մեջ, ինքնատիպ է ու էֆեկտիվ: Ձին շատ տղամարդկային տեսք ունի (նույնիսկ եթե կին է), նա շքեղ է ու սեքսուալ: Հասարակության ուշադրությունն իր վրա հրավիրելու համար նրան պետք են շարժումը, արագությունն ու ռիսկը: Նրա միտքը երբեք չի հոգնում: Նրա հետաքրքրությունների ոլորտներն են զանգվածային ինֆորմացիայի աղբյուրները, առևտուրը, տեխնոլոգիաները: Նա մեծ իդալիստ է, մեծ եղբայրությանը գաղափարը նրան անտարբեր չի թողնում: Ձին շատ շփվող է ու ձգտում է երկրպագուների շրջապատում գտնվել՝ ցուցադրելով բնատուր հրապուրողի իր տաղանդները:

Ձին հայտնի է նաև իր համառությամբ: Բացի այդ, ուժեղ ինտուիցիայի շնորհիվ նա կարողանում է իր կողմը գրավել հաջողությունը:



Բացասական կողմերը

Ձիու համար դժվար է հասարակական նորմերին հետևելը: Ազատասիրությունն ու անկախության ձգտումը նրան ստիպում են իր ուղով գնալ, երբեմն՝ նույնիսկ հոսանքին հակառակ:

Կոպտությունը, տակտի բացակայությունն ու մյուս մարդկանց հանդեպ հարգանքի պակասը նույնպես հաճախ հանդիպում են չինական հորոսկոպի այս ներկայացուցչի մոտ: Եթե հաշվի առնենք նաև Ձիու անկայունությունը, ապա հասկանալի կդառնա, որ նա չի հարգում համաձայնություններն ու պայմանավորվածությունը, անսպասելի ներխուժում է մարդկանց կյանք ու նույնքան անսպասելի էր անհետանում նրանից՝ առանձնապես մեծ նշանակություն չտալով դրան:

Մյուս բացասական հատկանիշը նրա անհանգստությունն է: Արդեն նշել ենք, որ Ձին մշտական շարժման մեջ է: Հոգու խորքում նա շատ է վախենում պարտությունից: Այդ իսկ պատճառով անընդհատ փորձություններ է փնտրում, որոնք կամրապնդեն նրա հեղինակությունն ու կօգնեն ինքն իրեն համոզել, որ ինքը հաջողակ անձնավորություն է:

Անձնական հետաքրքրությունները

Այս նշանի տակ ծնված մարդկանց համար էլեգանտ լինելն ու հասարակական կյանքով ապրելը սկզբունքային նշանակություն ունեն, այդ իսկ պատճառով նրա հետաքրքրությունների գլխավոր օբյեկտը մշակույթն է: Մյուս կողմից Ձիու մեջ ուժեղ է նրա վայրի կողմը: Նրան արկածներ, սուր տպավորություններ, վտանգ է անհրաժեշտ, որոնց միջոցով նա ինքնահաստատվում է:

Սպորտի, շարժման սիրահար Ձին փորձում է իրեն տարբեր սպորտաձևերում:

Ձին պաշտում է տոները, հասարակական տարբեր իրադարձությունները, որոնք թույլ են տալիս նրան իրեն ամենալավ կողմերից ցույց տալ: Նրան հաջողվում է փայլել իր խոսքով ու շփվել ամենատարբեր մարդկանց հետ: Ձին մեծ հաճույքով մասնակից կլինի նաև սիրային արկածներին, սիրո զգայական կողմը նույնպես շատ գրավիչ է նրա համար: Միայն թե նա խուսափում է իրեն պարտականություններով կապելուց:

Նրա սիրելի մասնագիտությունների ցանկում են լրագրությունը, առևտուրը և հասարակական հարաբերությունների հետ կապված բոլոր մասնագիտությունները:

Ներքին կոնֆլիկտները

Ձիու արտաքին ինքնավստահության տակ հաճախ սեփական ուժերի ու կարողությունների նկատմամբ կասկած է թաքնված: Այդ է պատճառը, որ նա մշտապես ինքնարտահայտման կարիք է զգում: Հոգու խորքում նա միշտ տանջող անհանգստություն է զգում: Հենց բոլորի հետ մի շարքում հայտնվելը, անհատականությունից ու փայլելու հնարավորությունից զրկվելն է Ձիուն ստիպում ժխտել ուրիշների կողմից սահմանված պայմանականություններն ու նորմերը:

Համատեղելիությունը

Այս ինքնասածի ու ազատասեր կենդանու համար Վագրն անկասկած լավագույն ընկերը կլինի: Երկուսն էլ վայրի հոգիներ են և ոչ ոքից չեն վախենում: Վագրի հետ նա կարող է բիզնես վարել, տրվել արկածներին, և որ ամենակարևորն է՝ օգտվել նրա վստահությունից:

Ձիու և Այծի միջև փոխադարձ համակրանք կա. չէ" որ նրանք հավերժ հակադրություններ են (Ին և Յան. կանացի ու տղամարդկային սկիզբ): Այս երկուսի հարաբերությունները լավը կլինեն, նրանք ընդհանուր հետաքրքրություններ կունենան:

Շան հետ նույնպես հնարավոր են կայուն ու ամուր կապեր և հոգեկան մտերմություն:

Անդադար կոնֆլիկտներ կլինեն Օձի հետ, որը իր մութ նպատակների համար կօգտվի Ձիու անհամբերությունից:
Ձիու ու Կապիկի միջև էլ լավ հարաբերությունները քիչ հավանական են: Սկզբում նրանք գրավվում են մեկը մյուսով, բայց վերջիվերջո դա երկուսին էլ ոչ մի օգուտ չի տալիս:

Խոզի ու Ձիու հարաբերություններում էլ ներդաշնակություն չի լինի Ձիու քմահաճույքների պատճառով:


Moder-003 303 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 8
Հյուրեր/Гостей: 8
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով