Բանիմաց մարդու կարմա

Բանիմաց մարդու կարմա

08.03.2019 в 15:00 | Կարմա

Ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդկանց սպիտակ կարման հնարավորություն է տալիս գիտելիքների առանձին պատառիկներից տեղեկատվության մի ամբողջական համակարգ ստեղծել և դառնալ իսկական գիտելիքների ուղեցուցորդ: Այդ ժամանակամիջոցներն են.

1926 թ. հունիսի 17-ից - 1927 թ. հունվարի 17-ը,
1933 թ. հունիսի 17-ից - 1934 թ. հունվարի 17-ը,
1940 թ. հունիսի 17-ից - 1941 թ. հունվարի 17-ը,
1947 թ. հունիսի 16-ից - 1948 թ. հունվարի 17-ը,
1954 թ. հունիսի 16-ից - 1955 թ. հունվարի 16-ը,
1961 թ. հունիսի 16-ից - 1962 թ. հունվարի 16-ը,
1968 թ. հունիսի 16-ից - 1969 թ. հունվարի 16-ը,
1975 թ. հունիսի 16-ից - 1976 թ. հունվարի 16-ը,
1982 թ. հունիսի 16-ից - 1983 թ. հունվարի 16-ը,
1989 թ. հունիսի 16-ից - 1990 թ. հունվարի 16-ը,
1996 թ. հունիսի 16-ից - 1997 թ. հունվարի 16-ը,
2003 թ. հունիսի 15-ից - 2004 թ. հունվարի 15-ը:

Դրսևորվելով միջին մակարդակով՝ նման կարման մարդուն օժտում է տեղեկատվության մաքուր, անպղտոր աղբյուրից օգտվելու հնարավորությամբ: Նախկինում կատարած բարի գործերի համար արժանի պարգև ստանալով՝ այս մարդը համարյա ոչ մի խնդիր չունի հարազատների ու հարևանների հետ ունեցած իր հարաբերություններում:

Նրան, ում մոտ կարման դրսևորվում է ամենացածր մակարդակով, այն թույլ չի տալիս ատել ու խաբեությամբ զբաղվել, պահպանում է պատահական անցանկալի ծանոթություններից ու թեթևամիտ կապերից: Հաճախ այն մարդուն ազատում է ոչ պետքական գիտելիքների մտապահումից:



Լույսի աշխարհի հետ ամուր կապեր պահպանելու համար այդ մարդը պետք է շրջապատողներին անդադար մատակարարի հավաստի տեղեկատվություն, օգնի սովորելու հարցում և ծառայի որպես մաքուր գիտելիքների ուղեցուցորդ: Բացի այդ, պետք է խոսքում ամեն կերպ խուսափել մակերեսային, անհարգալից վերաբերմունքից, քանի որ վաղ թե ուշ բառերը վերածվում են գործերի: Պատահական չէ, որ իր և իրականություն, իրացնել և իրականացնել բառերն այդքան նման են:


Moder-003 321 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 93

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 6
Հյուրեր/Гостей: 6
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով