Աստղագուշակ․ փետրվարի 6

Աստղագուշակ․ փետրվարի 6

05.02.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հատկապես կարևոր գործերում հույսներդ դրեք միայն ինքներդ ձեզ վրա: Այսօր շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Ձեր արարքները հաճախ չմտածված ու տարօրինակ կթվան: Ձեզ կնյարդայնացնեն նկատողություններն ու խորհուրդները, իսկ ավելի շատ՝ քննադատությունը, որում ճշմարտության հատիկ չի լինի: Սրա հետ մեկտեղ՝ օգնություն ոչ ոք չի առաջարկի, իսկ եթե դիմեք աջակցության խնդրանքով, մերժում կստանաք:

Լավ նորությունն այն է, որ բավականաչափ ուժ ու գիտելիքներ կունենաք մտածածը կյանքի կոչելու համար: Այնպես որ՝ մի կողմ վանեք կասկածներն ու գործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստեղծագործելու համար բարենպաստ օր է: Հնարավոր է՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Կարող եք ուսում սկսել. այն հեշտությամբ կտրվի ու արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, շատ Ցուլեր շրջապատին հաճելիորեն կզարմացնեն իրենց հաջողություններով ու առաջարկներ կստանան, որոնցից հրաժարվելու ցանկություն չեն ունենա:

Անձնական հարաբերություններում նշանակալի կլինի բացասական միտումների ազդեցությունը: Սիրելիի հետ հարաբերությունները կսառեն: Մի շտապեք եզրակացություններ անել, քանի որ շուտով շատ բան դեպի լավն է փոխվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ հագեցած կլինի: Տարբեր գործեր առաջ կգան, և միշտ հասկանալի չի լինի, թե ինչի վրա է պետք առաջին հերթին կենտրոնանալ: Մեծ ծանրաբեռնվածության արդյունքում սովորականից արագ կհոգնեք: Գերհոգնածությունը նյարդայնության պատճառ կդառնա, չնայած՝ ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու է տրամադրությունը փչացել:

Օրվա երկրորդ կեսին ձեզ գոհացնել համարյա անհնարին կլինի, չնայած՝ մտերիմները շատ կջանան: Վերահսկեք հույզերը, հակառակ դեպքում կոնֆլիկտներից չեք կարողանա խուսափել: Ցանկալի չէ քննարկել հին խնդիրները, հիշել տհաճ իրադարձությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ իրադարձություններ ու նոր խնդիրներ կբերի: Ձեզ չի հաջողվի արագ գլուխ հանել իրավիճակից, հասկանալ, թե ինչ է պետք առաջին հերթին ստանձնել: Աշխատեք կարևորը զատել երկրորդականից, լավատեսորեն տրամադրվեք ու աչք փակեք տհաճ մանրուքների վրա. դրանից հետո ձեզ ավելի լավ կզգաք:

Մտերիմները կուրախացնեն: Շատ դժվարություններից արագ գլուխ կհանեք հենց նրանց աջակցության շնորհիվ: Կենսական պոտենցիալը բարձր է, բայց լավ է հրաժարվեք խոհարարական փորձարկումներից, որոնք կարող են վատ անդրադառնալ առողջության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա: Այն կօգնի գլուխ հանել օրվա բերած փորձություններից: Շատ խնդիրներ կառաջանան, բայց դրանք կարող եք լուծել, եթե միայնակ չգործեք, այլ փորձեք օգնականներ գտնել:

Վատ մի զգացեք մտերիմներին խոստովանել, որ բարդ իրավիճակում եք հայտնվել. ձեզ չեն քննարկի ու չեն քննադատի: Բացի այդ, ապրումներով կիսվելուց հետո թեթևություն կզգաք: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ սովորականից շատ կքննադատեն: Նույնիսկ աննշան սխալները աննկատ չեն մնա: Ձեր սխալները մատնանշող մարդիկ ձեր հանդեպ ամենևին էլ թշնամաբար տրամադրված չեն լինի: Հակառակը, նրանք անկեղծորեն կուզենան օգնել: Ցավոք, նրանց նկատողությունները դրանից ավելի հաճելի չեն դառնա: Բայց եթե չվիրավորվեք ու գոնե արտաքուստ հանգստություն պահպանեք, շատ խնդիրներից կկարողանաք խուսափել:

Օգտակար կլինի ուսման վրա կենտրոնանալը, օգտակար ինֆորմացիա փնտրելն ու ուրիշների փորձը վերլուծելը: Այն, ինչ այսօր կիմանաք, ապագայում ձեզ շատ պետք կգա ու կօգնի ճիշտ որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հավանական են անսպասելի այցեր: Առանց հրավերի հյուր կգան մարդիկ, որոնց հետ չէիք ուզենա գործ ունենալ: Նրանցից շուտ ազատվել չի ստացվի, բայց նման շփումները ձեր տրամադրությունը շատ չեն փչացնի:

Կուրախացնեն սիրելիի հետ հանդիպումները: Ռոմանտիկ զբոսանքը թույլ կտա մոռանալ բոլոր ապրումների ու բացասական հույզերի մասին: Հաջող օր է գնումների ու հատկապես կահույք, ինտերիերի մասեր, կենցաղային տեխնիկա գնելու համար: Ընտրություն կատարելիս չեք սխալվի ու գումարը զուր չեք ծախսի, նոր իրերն էլ երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մտերիմների հետ հարաբերություններում դժվարություններից ու գործընկերների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար ճկուն ու նրբանկատ պետք է լինեք: Այսօր շրջապատողները ձեզ մեծ ու հակասական պահանջներ կներկայացնեն: Դրանց համապատասխանելը համարյա անհնար կլինի: Բացատրությունների համար ժամանակ մի խնայեք ու մի մտածեք, թե ձեզ չեն լսում: Ամենակարևոր խոսքերն անուշադրության չեն մատնվի:

Նույնիսկ ամենահասարակ, լավ ծանոթ գործերն այսօր լուրջ մոտեցում կպահանջեն: Այն, ինչ առաջին հայացքից մանրուք է թվում, կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Հիմա նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կկորցնեն ձեր հանդեպ իրենց վստահությունը, ինչ-որ բանում կկասկածեն, չեն վստահի ձեր խոսքերին: Վիրավորանքները կխանգարեն ամեն ինչի մասին անկեղծ զրուցել: Կարող եք խուսափել կոնֆլիկտներից, եթե մի կողմ թողնեք հույզերն ու ղեկավարվեք բացառապես առողջ բանականությամբ:

Օրը հարմար է ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Ճիշտ ընտրություն կատարելը հեշտ կլինի, երբ խոսքը պրակտիկ հարցերի մասին լինի, օրինակ՝ գնումների, գործնական առաջարկները կամ աշխատանքային նախագծերի հեռանկարները գնահատելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ գործեք ու ռիսկի դիմեք միայն այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտություն է: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողությունների հասնել: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի, շատ տարաձայնություններ կծագեն: Չեն բացառվում վեճերը նրանց հետ, ովքեր նախկինում անկախ ամեն ինչից ձեր կողմից էին: Խուսափեք երկիմաստ նկատողություններից, կատակներից, որոնք կարող են վիրավորական թվալ: Լավ է խորհուրդներ չտալ, եթե ձեզանից նման բան չեն խնդրում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, փաստաթղթեր կազմելու ու ուսումնասիրելու համար: Մանրուքներին ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լարված ու հոգնեցուցիչ օր է: Կարող եք լուրջ սխալ անել: Անընդհատ պետք է ինչ-որ բան ուղղեք, մշակեք: Հաճախ իրավիճակներ կստեղծվեն, որոնք թույլ կտան թշնամիներին կասկածի ենթարկել ձեր կոմպետենտ լինելն ու պրոֆեսիոնալիզմը: Նման պայմաններում հանգստություն պահպանելը բարդ կլինի, բայց եթե կորցնեք հավասարակշռությունը, իրավիճակն ավելի կբարդացնեք:

Մտերիմների աջակցությունը կստանան նրանք, ովքեր պատրաստ են ուրիշների թուլություններին ներողամտորեն վերաբերվել: Շրջապատողներից շատ բան մի սպասեք և այդ դեպքում նրանք ձեզ պահանջներ չեն ներկայացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան ձեզ ավելի հեշտ կտրվի, քան մյուսներին; Լավ կլինի, եթե դա ոչ ոք չնկատի: Աշխատեք շրջապատողներին նախանձի առիթներ չտալ: Բոլորին ձեր հաղթանակների մասին մի պատմեք: Ավելի ուշ դրանց մասին առանց այն էլ հայտնի կդառնա: Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է, և ձեզ համար իսկապես կարևոր հարցերը լուծելու համար պետք է օգտվել դրանից:

Զգույշ եղեք, եթե զբաղվում եք կոնկակտային սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով, որը գործընկերոջ մասնակցություն է պահանջում. հնարավոր է ինչ-որ մեկին վնասվածք պատճառեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 1189 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme