ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2102 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն այնքան թեթև չի անցնի, որքան կուզենայիք: Բարեբախտաբար, ձեզ հատուկ լավատեսությունը չի լքի ձեզ: Հենց դրա շնորհիվ շատ փորձություններ հաղթահարելն ավելի հեշտ կլինի: Բարդ կդասավորվեն հարաբերությունները: Հնարավոր են ցավալի հիասթափություններ, կսկսեք կասկածել ձեր զգացմունքներին: Սիրելին հաճախ խանդի առիթներ կտա, և դա ձեզ շատ կխոցի:

Գործերում էլ ամեն ինչ հարթ չի լինի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակի վրա ազդելն ու դրանք դեպի լավը փոխելը: Պետք է ոչ միայն բարդ որոշումներ ընդունեք, այլ նաև կյանքի կոչեք դրանք, այնպես որ՝ հավաքեք ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հետաքրքիր օր է, որի իրադարձությունները կուրախացնեն ու կոգեշնչեն: Այնքան նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, որ կարող եք մոռանալ նախկինում տված խոստումների մասին: Զգույշ եղեք, քանի որ եթե տված խոսքը չպահեք, ապա երկար ժամանակով կկորցնեք հուսալի ու վստահության արժանի մարդու համբավը: Աշխատեք չհիասթափեցնել ո՛չ մտերիմ մարդկանց, ո՛չ գործընկերներին:

Գումարի հետ զգույշ եղեք, հավանական են զուր ծախսեր ու անհաջող գործարքներ: Ամենալավ օրը չէ սպոնտան գնումների համար: Ամենայն հավանականությամբ՝ ձեռք բերված իրերը շուտով կհիասթափեցնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անսովոր ծանոթություններ է խոստանում: Հեշտությամբ կսիրահարվեք ու կկորցնեք գլուխը: Նոր զգացմունքները ձեզ հակասական ու հիմար արարքների կդրդեն: Եթե պահպանեք առողջ բանականությունը, շատ տհաճություններից կկարողանաք խուսափել: Կարևոր գործերին անցնելիս համախոհներ ընտրեք, օգնության մի դիմեք այն մարդկանց, ովքեր ժամանակին հուսախաբ են արել ձեզ:

Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելությունը: Ցավալի սխալ թույլ կտաք, որն աննկատ չի մնա կամ այնպիսի բան կասեք, որի կարիքը չկար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի: Առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր պետք է ամենատարբեր մարդկանց հետ գործ ունենան: Ձեզ նախանձողները խայթող արտահայտություններ կանեն, բամբասկոտները շշուկներ կտարածեն ձեր մասին, իսկ թշնամիները կխառնվեն ձեր գործերին կամ կքննադատեն ձեր բոլոր արարքները: Հաշվարկների մեջ սխալվելու վտանգ կա:

Աշխատանքի մեջ փոքրիկ, բայց տհաճ խնդիրներ կառաջանան: Ձեզ սովորականից շատ կքննադատեն: Փորձեք հանգիստ արձագանքել դրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենամտերիմ մարդկանց շրջանում ձեզ հարմարավետ ու հանգիստ կզգաք: Հաճելի կլինեն և՛ սիրային ժամադրությունները, և՛ ընկերական հանդիպումները: Հարմար օր է անկեղծ զրույցների, ընդհանուր գործերն ու պլանները քննարկելու համար: Հնարավոր են անսպասելի սիրային խոստովանություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Գործնական ոլորտում բացասական միտումներ կնկատվեն: Սկսածն ավարտին հասցնել չի հաջողվի, հուսախաբ կանեն մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել: Մասշտաբային նախագծերին անցնելուց առաջ պատրաստ եղեք ձգձգումների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա իրադարձությունները շատ բան կփոխեն ձեր կյանքում: Դրանք կստիպեն վերանայել առաջնահերթություններն ու երկարատև պլանները: Կմտածեք՝ արդյոք ճիշտ ուղի եք ընտրել, արդյոք ճիշտ եք կազմակերպել ձեր կյանքը: Այդ մտորումները հաճախ կշեղեն ընթացիկ գործերից, կխանգարեն նկատել այն, ինչ կարող է կարևոր լինել: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին:

Հին ընկերները կամ պարզապես լավ ծանոթները հիանալի խորհուրդներ կտան. լսեք դրանք: Եթե նկատի առնեք ուրիշների փորձը, ապա կկարողանաք խուսափել ցավալի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի վշտացեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Պետք չէ շտապել եզրակացությունների հարցում, մտածել, որ ամեն ինչ ձեր դեմ է շրջվել: Կարող է թվալ, որ օրը ձեզանից անհապաղ ու վճռական գործողություններ է պահանջում, բայց դա այդպես չէ; Հակված կլինեք շատ բան մռայլ լույսի ներքո տեսնել, ինչ-որ իրավիճակներ անյուս կհամարեք, չնայած՝ հնարավոր կլինի դրանք ուղղելը: Ամենատպավորվող Կշեռքները նյարդայնության արդյունքում կարող են փչացնել հարաբերությունները:

Երեկոյան հույզերը շատ լարված կլինեն: Այս հատվածում կարևոր հարցեր մի քննարկեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենաթեթև օրը չէ, բայց այն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ: Աշխատեք ավելի մեծ ուշադրություն դարձնել օրվա ընձեռած հնարավորություններին: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է գործերը շարժել մեռյալ կետից: Սովորականից հաճախ կհայտնվեք այնպիսի իրավիճակներում, որոնք կստիպեն բարդ ընտրություն կատարել: Դա կստիպի հուզվել, բացի այդ՝ կզգաք, որ շրջապատողները չեն թողնում կենտրոնանալ, ձեզ ինչ-որ որոշում են պարտադրում:

Բարեբախտաբար, դադար վերցնելու հնարավորություն կունենաք ու գոնե որոշ ժամանակ կկարողանաք մենակ մնալ: Լսեք ինտուիցիայի հուշումներին ու կհասկանաք՝ ինչ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարդ կթվա, բայց բանն այստեղ ոչ այնքան իրադարձությունների, որքան ձեր՝ դրանց հանդեպ վերաբերմունքի մեջ է; Երբեմն դատարկ տհաճությունները ձեզ սարսափելի կթվան, իսկ ահա սեփական ձեռքբերումներն ու հաղթանակները հաճախ կթերագնահատեք: Մտերիմների հետ վեճերից խուսափելը բարդ կլինի:

Երբեմն տարաձայնությունները կապված կլինեն կենցաղային խնդիրների, երբեմն էլ գումարի հետ, բայց ձեզ կթվա, թե դրանք միայն առիթ են: Մի շտապեք եզրակացությունների հարցում ու հույզերի ազդեցության տակ ոչինչ մի ձեռնարկեք: Ժամանակ կանցնի, ու իրավիճակը դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մեծ պլաններ կառուցելու համար հարմար օր է: Մի անհանգստացեք այն բանի պատճառով, թե արդյոք կհաջողվի կյանքի կոչել գաղափարները: Հիմա պարզապես պետք է բանեցնեք երևակայությունը: Այսօրվա շատ գաղափարների անպայման ավելի ուշ կվերադառնաք:

Օրվա առաջին կեսը հարմար է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ավելի ուշ օգտակար կլինի միայնակ մնալը՝ զբոսնեք, ընթերցանությամբ զբաղվեք կամ երաժշտություն լսեք: Հենց նման զբաղմունքները մի կողմից թույլ կտան վերականգնել ուժերը, իսկ մյուս կողմից՝ կնպաստեն ստեղծագործական պոտենցիալի աճին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհարթ ու անհանգիստ օր է: Երբեմն դժվար կլինի, հնարավոր են փոքրիկ տհաճություններ, լարված պահեր: Բայց կլինեն նաև հաճելի անակնկալներ: Աջակցություն կստանաք այն մարդկանցից, ովքեր առաջ միայն քննադատում էին ձեզ: Հարազատները կօգնեն կյանքի կոչել պլանները, որոնք առաջ լավը չէին համարում: Կհաջողվի կարգավորել ընտանեկան տարաձայնությունները, հարթել այն հարաբերությունները, որոնք վերջերս բարդ բնույթ էին կրում:

Շատ օգտակար կլինի կյանքի տարբեր ոլորտներում նախաձեռնող լինելը, ինքնուրույն որոշումներ ընդունելը; Ինչքան քիչ կախված լինեք ուրիշների կարծիքից, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա իրադարձությունները անձնական կյանքում լուրջ փոփոխությունների սկիզբ կդնեն: Պատահական ծանոթությունն ու սիրային տարվածությունը լուրջ զգացմունք կծնեն: Բայց իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, այնպես որ՝ պատմությունը խոստանում է ոչ միայն ռոմանտիկ, այլ նաև շատ գրավիչ լինել:

Վատ օր չէ աշխատանքի համար, հատկապես՝ հին նախագծերին վերադառնալու համար: Կհասկանաք, թե որտեղ եք սխալվել, կարևոր մանրուքներ կնկատեք: Ձեր նոր նախաձեռնությունները ավելի հաջող կլինեն, քան շրջապատին է թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2102 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6